00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նալբանդյան. Բաքուն ձևացնում է, թե չգիտի ինչի մասին է խոսքը

© Sputnik / Asatur YesayantsЭдвард Налбандян
Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի շրջանակում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ և անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերին

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ՀՀ նախագահի հանդիպումներում Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ քննարկումները վերաբերել են այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և վերահաստատվել Սանկտ Պետերբուրգում:

«Եթե այդ պայմանավորվածություններն իրականացվեն, համապատասխան պայմաններ կստեղծվեն, ինչպես մենք բազմիցս ասել ենք, խաղաղ գործընթացն առաջ մղելու համար: Եվ գլխավոր թեման հենց սա էր։ Խոսքը, գիտեք, հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին է։Եռանախագահող երկրները ներկայացրել են կոնկրետ առաջարկներ։ Չնայած Ադրբեջանը ձևացնում է, թե չգիտի ինչի մասին է խոսքը, բայց եռանախագահող երկրները բավական մանրամասն առաջարկներ են ներկայացրել, և Հայաստանը արձագանքել է և տվել է իր, ընդհանուր առմամբ, դրական կարծիքը այս մեխանիզմի ստեղծման առնչությամբ»,-ասել է Նալբանդյանը:

Արտգործնախարարի խոսքով՝ այս նախաձեռնությունը քննարկվում է տարիներ շարունակ:

«Դա եռանախագահող երկրների նախաձեռնությունն էր։ Դեռ 2011, 2012թթ. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Սոչիում կայացած գագաթնաժողովների արդյունքում հրապարակվեցին համապատասխան հայտարարություններ, որոնցում հստակ նշվում էր այս մեխանիզմի ստեղծման անհրաժեշտության մասին, բայց ամեն անգամ Ադրբեջանը հետ քայլ էր կատարում: Այս անգամ ևս Վիեննայից և Սանկտ Պետերբուրգից հետո Ադրբեջանը փորձեր է կատարում հետ կանգնել այդ պայմանավորվածություններից` ձևացնելով, թե այդպիսի պայմանավորվածություն ընդհանրապես ձեռք չի բերվել։

Չնայած եռանախագահող երկրները Վիեննայի գագաթնաժողովի արդունքում հրապարակած իրենց հայտարարության մեջ հստակ ասում էին, որ նախագահները պայմանավորվել են այդպիսի մեխանիզմի ստեղծման մասին»:

Երկրորդը, ըստ ՀՀ ԱԳ նախարարի, այն է, որ վերաբերում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի հնարավորությունների ընդլայնմանը և թվաքանակի ավելացմանը.

«Նույն պատմությունն է. չնայած Վիեննայից և Սանկտ Պետերբուրգից բավական ժամանակ է անցել, բայց Ադրբեջանը ամեն կերպ խոչընդոտում է նաև այս պայմանավորվածության իրագործմանը: Սրան էին վերաբերում հիմնական քննարկումները: Նաև սրա մասին էինք խոսում եռանախագահների հետ։ Վարշավայում երեկ ես նաև հանդիպում ունեցա եռանախագահների հետ։ Իրենք ևս գտնվում էին այստեղ: Մենք կարծում ենք, որ այս պայմանավորվածությունների շուրջ մենք շարունակելու ենք քննարկումները. տեսնենք, թե ինչպես կարելի է իրագործել»:

Նալբանդյանի խոսքով՝ ամեն դեպքում եռանախագահող երկրները, ԵԱՀԿ գործող նախագահը` Գերմանիայի արտգործնախարարը, բավական հաստատակամ են:

Լրահոս
0