11.07, 11:00 Էդուարդ Շարմազանովի ասուլիսը

© Sputnik / Asatur YesayantsЭдуард Шармазанов
Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վարշավայում մասնակցում է ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որի ընթացքում խոսել է Ղարաբաղի հիմնախնդրի մասին

Հուլիսի 11-ին, ժամը 11։00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ասուլիսը` «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Վարշավայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը» թեմայով։

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում:

Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։

Հեռ.` +374 (10) 60-0130
Բջջ.` +374 (94) 18-3377

«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։

Լրահոս
0