Հարցում. Եվրոպայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն կդառնա Ֆրանսիան

© Sputnik / Ирина Калашникова / Անցնել մեդիապահոցПросмотр матча Евро-2016 Германия - Франция в Париже
Просмотр матча Евро-2016 Германия - Франция в Париже - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
2016թ-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլում կխաղան ֆրանսիացիներն ու պորտուգալացիները: Sputnik Արմենիայի հարցման մասնակիցները նշել են, թե որ թիմին են նախապատվություն տալիս

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Sputnik Արմենիայի անցկացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ Ֆրանսիայի հավաքականը Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլի ֆավորիտն է: Պատասխանելով «Ձեր կարծիքով ո՞վ կդառնա Եվրո 2016-ի հաղթող» հարցին՝ հարցվածների 48,1 տոկոսը քվեարկել է Ֆրանսիայի օգտին:

Պորտուգալացիների հաղթանակին հավատում է հարցման մասնակիցների միայն 15,4 տոկոսը: Միաժամանակ Գերմանիայի թիմի օգտին քվեարկել է 36,5 տոկոսը, այնինչ հավաքականն արդեն դուրս է մնացել չեմպիոնական պայքարից:

Հարցախույզն անցկացվել է հունիսի 5-9-ը, մասնակցել է ավելի քան 100 մարդ:

Ֆրանսիային ֆավորիտ են համարում նաև փորձագետները, սակայն նրանք համոզված են, որ Պորտուգալիայի թիմն ավելի լավ մարզավիճակում է:

Պորտուգալիա-Ֆրանսիա եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 10-ին:

Լրահոս
0