Փառատոնը պատրաստ է մեկնարկին. ոսկեզօծ ծիրանն օրհնվեց

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում կատարեց ծիրանի օրհնության կարգը:

Այն տեղի ունեցավ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում: Արարողության ավարտից հետո ներկաներին մատուցվեց օրհնված ծիրանը:

«Ոսկե ծիրան» փառատոնն արդեն տասներեքերորդ անգամ է մեկնարկում ծիրանի օրհնությամբ: Արարողությունը հիմնականում անցկացվում է հենց Սուրբ Զորավոր եկեղեցում: Այն միջնադարում հայտնի է եղել որպես մեծ համբավ վայելող վանական համալիր ու գրչության կենտրոն: Վանական համալիրում ամփոփված են Հիսուս Քրիստոսի աշակերտներից մեկի՝ Սուրբ Անանիայի մասունքները:

Լրահոս
0