ՀՀ արտգործնախարարը մեկնում է Կիև

© Sputnik / Asatur Yesayants / Министр иностранных дел Армении Эдвард Налбандян
Министр иностранных дел Армении Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ուկրաինայի մայրաքաղաքում նախատեսվում է ԵՄ «Արևելյան համագործակցության» ծրագրի մասնակից երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Կիև, հայտնում է արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Հուլիսի 11-12-ը Նալբանդյանը կմասնակցի ԵՄ «Արևելյան համագործակցության» ծրագրի մասնակից երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։

Հայաստանը մասնակցում է ԵՄ «Արևելյան համագործակցություն» ծրագրին, որը նախաձեռնել էին Լեհաստանն ու Շվեդիան, և որը հաստատվել էր 2008 թվականին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ գագաթնաժողովի ժամանակ։ Ծրագրի նպատակն էր ԵՄ-ի մերձեցումը Ադրբեջանի, Ուկրաինայի, Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի և Բելառուսի հետ։

Ծրագրով նախատեսված է քաղաքական փոխգործակցության մակարդակի զգալի բարձրացում, նախկին խորհրդային հանրապետությունների լայն ինտեգրում ԵՄ տնտեսության մեջ։

Լրահոս
0