Վրաստանից Հայաստան գազ չի մատակարարվի մոտ մեկ ամիս

© Photo : Gazprom Armenia official site / газ газопровод трубопровод трубы вентиль газификация Газпром Армения
газ газопровод трубопровод трубы вентиль газификация Газпром Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի սպառողների գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստարան կայանի հաշվին

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 10-ը ժամանակավորապես կդադարեցվի հանրապետության գազամատակարարումը, հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից` հղում անելով Վրաստանի գազատրանսպորտային ընկերությանը։

Ըստ հաղորդման` վրացական ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է 2016 թվականի հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 10-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին։ Պատճառը Վրաստանի տարածքում «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական, գծային փականների փոխարինման, ինչպես նաև սողանքի շրջանում գազատարի նոր կառուցված հատվածի ներմիացման աշխատանքների իրականացումն է:

Հայաստանի Հանրապետության սպառողների անխափան գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստարան կայանի հաշվին:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում բնական գազի մատակարարումն ու իրացումը: Ռուսական գազը Հայաստան է մատակարարվում Վրաստանի տարածքով:

Высокогорная газокомпрессорная станция Воловец в Закарпатской области - Sputnik Արմենիա
Իրանական գազ` հայկական էլեկտրաէներգիայի փոխարեն

Հայաստանի սպառողների գազամատակարարումն անհրաժեշտության դեպքում իրականացվում է Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի պաշարների հաշվին, որը կարգավորում է գազի արդյունաբերական օգտագործման ոլորտում սեզոնային և պիկային տատանումները։

Գազամատակարարման համակարգի օբյեկտների վթարի դեպքում այդ կայանը, կախված տարվա եղանակից, ի վիճակի է վառելիք մատակարարել 1-1,5 ամիս:

Լրահոս
0