Sputnik էքստրիմ. զգա քեզ Մաուգլի

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում էքստրիմի սիրահարների համար բացվեց նոր Rope Park արկածների այգին։ Դիտեք Sputnik Էքստրիմ նախագծի շրջանակում նկարահանված տեսանյութում, թե ինչպես կարելի է պարանների միջոցով հաղթահարել բոլոր դժվարությունները։

Rope Park-ն այգի է` ծառերի վրա, Ա կետից Բ կետը հնարավոր է հասնել պարանների միջոցով։ Յուրաքանչյուր նոր առաջադրանք նախորդից ավելի բարդ է, այստեղ ստիպված ես վստահել միայն սեփական ուժերիդ, ձեռքերիդ և ոտքերիդ։ Սա հրաշալի մարզում է մարմնի և հոգու համար։

Rope Park-ը կարող է փոխարինել մարզասրահում անցկացրած մեկ շաբաթին։ Էքստրիմն ավելի սուր ես զգում, քանի որ այգին գտնվում է կիրճի կողքին։

Sputnik Արմենիայի թղթակիցները որոշեցին այգու բացման օրը փորձել նոր էքստրեմալ մարզաձևը և ներկայացնել խոչընդոտները հաղթահարելու յուրատեսակ «ուղեցույց»։

Լրահոս
0