00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը Հայաստանին զերծ է պահում «սպիդից»

© Sputnik / Давид ГалстянМобильная клиника
Мобильная клиника - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանը շարունակում է բժշկատեխնոլոգիական աջակցությունը Հայաստանին ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի դեմ պայքարում։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի-Sputnik. Ռուսաստանը Հայաստանին նվիրել է հեպատիտ Բ-ի և Ց-ի թեստավորման շարժական բուժախտորոշիչ կլինիկա։ Երկուշաբթի երկրորդ կլինիկայի հանդիսավոր բացմանը մասնակցել են Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։

«Հայաստանում արդեն երկու տարի գործում է առաջին կլինիկան, որի շնորհիվ մենք հիմա ավելի արդյունավետ ենք պայքարում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ։ Բայց, ցավոք, փոքր քաղաքներում, հեռավոր գյուղերում բժշկական օգնությունը հասանելի չէ»,- ասաց Մուրադյանը։

Նաև հայտնեց, որ ամենախոցելի խումբն են աշխատանքային միգրանտները, որոնց բաժին է ընկնում հիվանդությունների 57 տոկոսը։ Հայաստանում կարճատև ներկայության պատճառով նրանք դուրս են մնացել հետազոտությունից։

© Sputnik / Давид Галстян Ախտորոշման շարժական կայան
Мобильная клиника Народу Армении от Российской Федерации - Sputnik Արմենիա
Ախտորոշման շարժական կայան

«Կլինիկայի շնորհիվ մենք կարողացել ենք 4600 հետազոտություն անցկացնել մարզերում, ևս 1700-ը` հանրային միջոցառումներում»,- նշեց Մուրադյանը։

Նախարարը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի կառավարությանը` Ռոսպոտրեբնադզորին և «ՍՊԻԴ ինֆոսվյազ» հիմնադրամին տրամադրված օգնության համար` ընդգծելով, որ Հայաստանում տվյալ պահին չկան վարակված մայրերից ծնված երեխաներ։

Իր հերթին, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը նշեց, որ իրենք բոլոր ջանքերը գործադրել են, որ օգնության ծրագիրը չսահմանափակվի մեկ շարժական կլինիկայով։

«Մենք կարողացանք առաքել երկրորդ մեքենան` չնայած Ռուսաստանի տնտեսական դժվարություններին։ Երկու մեքենաները կարող են սպասարկել Հայաստանի ավելի շատ շրջաններ, և հուսով եմ, որ ծրագիրը կշարունակվի»,- ասաց դեսպանը։

Ի դեպ, շարժական կլինիկային ծանոթանալուց հետո Մուրադյանն ու Վոլինկինն թեստավորման համար արյուն հանձնեցին։

© Sputnik / Давид ГалстянԱրմեն Մուրադյանը հետազոտվում է
Министр здравоохранения Армен Мурадян сдает кровь - Sputnik Արմենիա
Արմեն Մուրադյանը հետազոտվում է

Ռուսաստանի Դաշնության աջակցության ընդգրկվել է ավելի քան 40 հազար, որոնցից հետազոտվել են 24 հազար մարդ։ Հետազոտվածներից մի քանիսի մոտ աշխտորոշվել է ՄԻԱՎ վարակ։

 

Լրահոս
0