00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ոսկե ծիրանի» շաբաթը Երևանում. օր երկրորդ

© Sputnik / Асатур ЕсаянцОсвящение абрикосов
Освящение абрикосов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի մայրաքաղաքում ընթանում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Փառատոնի երկրորդ օրն անակնկալ պարգև բերեց գերմանացի ռեժիսորին և ստիպեց մտածել Հյուսիային Կորեայի մասին:

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի- Sputnik. Փառատոնի երկրորդ օրը սկսվեց ռեժիսորների մամուլի ասուլիսով, որոնք մասնակցում են տարբեր մրցութային ծրագրերի:

Վավերագրական ֆիլմերի ծրագրում ցուցադրեցին Մուհամեդ Ուզինի «Սամիրը փոշու մեջ» կինոնկարը, ինչպես նաև Պիտեր Յան Դե Պյուի «Լուսավորյալների երկիրը» ֆիլմը, որը հինգ երկրների համատեղ արտադրություն է և նկարահանվել է ութ տարի:

Տետ-ա-տետ հանդիպումները բացեցին հայ-թուրքական կինեմատոգրաֆիական հարթակը: Այդ հանդիպումների շրջանակում հայ և թուրք կինեմատոգրաֆիստները քննարկում են համատեղ նախագծերի իրագործման հնարավորությունները, ինչպես նաև մշակութային երկխոսություն հաստատելու ուղիները:

Դրան զուգահեռ Մոսկվա կինոթատրոնի Կարմիր դահլիճում ռեժիսոր Լարա Իզագիրեի «Աշունն առանց Բեռլինի» ֆիլմով մեկնարկեց նոր բասկյան կինոյի ծրագիրը:

«Մեր օրերի հայկական կինոն» ծրագիրը բացվեց Վարդան Հովհաննիսյանի «Մարդկանց պատմություն պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմով:

Այդ ընթացքում ԶԼՄ-ների ներկայացուցիչները հավաքվել էին մոտակա հյուրանոցի նախասրահում: Պրես-կոկտեյլի շրջանակում լրագրողները շփվեցին փառատոնի հյուրերի հետ:

ФРЕД КЕЛЕМЕН - Sputnik Արմենիա
Ֆրեդ Քելեմենն արժանացավ «Վարպետ» մրցանակին

Երկրորդ փառատոնային օրվա շրջանակում հայկական կինոարտադրությունը ներկայացվեց Վահե Յանի «Արմատներ» ֆիլմով: Ցուցադրությունը նվիրված էր «Ոսկե ծիրանի» և «Շարմ» ընկերության համագործակցության 10-ամյա հոբելյանին:

Երեկոյան գործողությունները վայրը տեղափոխվեց «Մոսկվա» կինոթատրոն: Վավերագրող ռեժիսր Վիտալի Մանսկու «Արևի շողերի տակ» սկանդալային ֆիլմն իրարանցման առիթ դարձավ: Կինոնկարի առանձնահատկությունն այն է, որ նկարահանումներն ընթացել են Հյուսիսային Կորեայում, որտեղ օրենսդրական մակարդակով արգելված է տեսագրություն կատարել:

Ֆիլմը բուռն քննարկումներ առաջացրեց, հանդիսատեսը դահլիճից դուրս էր գալիս՝ քննարկելով Մանսկու համարձակությունը:

ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում «Ոսկե ծիրանի» շրջանակում ցուցադրվեց Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը: Ցուցադրության ավարտից հետո կինոյի սիրահարները և լրագրողները ժամանեցին հայտնի իրանցի դերասան Հոմայուն Էրշադիի հետ հանդիպմանը: Նա հաճախ նկարահանվել է իրանցի ռեժիսոր, երևանյան կինոփառատոնի մեծ ընկեր Աբաս Քիառոսթամիի ֆիլմերում, ով վերջերս հեռացել է կյանքից:

Գերմանացի ռեժիսոր Ֆրեդ Քելեմենը վարպետության դասից հետո ժամանեց կինոթատրոն՝ իր ֆիլմերի հետահայաց ցուցադրությանը: Ցուցադրությունից հետո «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը Քելեմենին հանձնեց «Վարպետ» մրցանակը՝ համաշխարհային կինոարվեստում ունեցած ավանդի համար:

Փառատոնային օրվա ավարտին առավել դիմացկուն կինոսերները մնացին դիտելու մեկ այլ երևանյան պրեմիերա՝ Դմիտրի Իզմեստևի ֆիլմը, իսկ դասական ֆիլմերի երկրագուները շտապեցին Սիրահարների այգի՝ դիտելու Ֆրանկո Ձեֆիրելլիի «Ռոմեոն և Ջուլիետը» ֆիլմը:

Լրահոս
0