Ջոն Քերին կքննարկի ԼՂ հիմնահարցը Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցГосударственный секретарь США Джон Керри
Государственный секретарь США Джон Керри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հուլիսի 14-15–ին կայցելի Ռուսաստան, կքննարկի Սիրիայի, Ուկրաինայի և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցերը։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի- Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հուլիսի 14-ին կայցելի Մոսկվա, հաղորդել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

«Հուլիսի 14-ի երեկոյան Քերին կմեկնի Մոսկվա, որտեղ մի շարք հանդիպումներ կանցկացնի մի քանի բարձրաստիճան պաշտոնյանի հետ, որպեսզի քննարկի Սիրիայի, Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի և այլ հիմնահարցեր»,- հայտարարել է Քիրբին ճեպազրույցում։

Դրա հետ մեկտեղ պետդեպարտամենտի հաղորդագրությունում ասվում է, որ Քերիի այցը Ռուսաստան տեղի կունենա հուլիսի 14-15-ին` ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական շրջագայության շրջանակում։

Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Шаварш Кочарян - Sputnik Արմենիա
Շավարշ Քոչարյան. «Ուշ թե շուտ օկուպացված տարածքները վերադարձվելու են ԼՂՀ–ին»

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։

Լրահոս
0