Երկու լողորդներ համալրեցին Հայաստանի օլիմպիական պատվիրակության կազմը

© Sputnik / Асатур ЕсаянцШестые Панармянские игры. Плавание
Шестые Панармянские игры. Плавание - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռիո դե Ժանեյրոյի Օլպիմպիադային Հայաստանի պատվիրակության կազմում այս պահի դրությամբ կա 33 մարզիկ

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի-Sputnik. Լողորդներ Վահան Մխիթարյանը և Մոնիկա Վասիլյանը համալրեցին Հայաստանի օլիմպիական հավաքականը, հայտնում են ՀԱՕԿ լրատվական բաժնից:

Մխիթարյանը և Վասիլյանը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին կմասնակցեն «Սպիտակ քարտով»:

Легкая атлетика - Sputnik Արմենիա
Դիանա Խուբեսերյանի ճանապարհը դեպի Ռիո

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնի 33 մարզիկ:

Ռիոյի Օլիմպիական խաղերը 31-րդն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը` աշխարհի 205 երկրներից մոտ 10.500 մարզիկներ կմրցեն մեդալների 306 հավաքածուների համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջանների` Կոբակաբանայի, Մարականայի, Դեոդորոյի և Բարայի 33 մարզակառույցներում:

Լրահոս
0