00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բայրովիչ. եթե նորից ծնվեի, հավանաբար լրագրող կդառնայի

© Sputnik / Асатур ЕсаянцИзудин Байрович
Изудин Байрович - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանն աշխարհի տարբեր ծայրերից մարդկանց է հյուրընկալել, որոնք ժամանել են այստեղ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին մասնակցելու։ Նրանցից մեկը թատրոնի և կինոյի դերասան Իզուդին Բայրովիչն է։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Ցեղասպանության թեման ընդգրկվել է խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում։ Ներկայացվող ֆիլմերի թվում է նաև ռեժիսոր Իգլիկա Տրիֆոնովայի «Դատախազը, դատապաշտպանը, հայրը և որդին» ժապավենը, որը նվիրված է Բոսնիայում տեղի ունեցած ցեղասպանությանը։ Որդու դերը ֆիլմում մարմնավորել է հայ դերասան Հովհաննես Թորոսյանը, իսկ հոր դերը` Իզուդին Բայրովիչը։

Չնայած նրան, որ ֆիլմն, ինչպես և վերնագիրը, երկար է, սակայն այն ոչ ոքի անտարբեր չթողեց։

«Ֆիլմը ծանր է, և դրանում դեր խաղալու համար անհրաժեշտ էր մտքի և զգացմունքների անհավանական կենտրոնացում։ Սակայն ամեն ինչ հաջողվեց», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Բայրովիչը։

Նա չի կարող ասել` արդյո՞ք պատահականություն էր, թե կանխամտածված որոշում, որ ֆիլմում որդու դերը մարմնավորել է հենց մարդկության պատմության մեջ առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովրդի որդին` ազգությամբ հայ Հովհաննես Թորոսյանը։

Դերասանը խոստովանեց, որ նկարահանումներից դուրս քիչ է շփվել Հովհաննեսի հետ, քանի որ հայերեն չգիտի, իսկ Թորոսյանն անգլերենին չի տիրապետում։ Սակայն դա չէր խանգարում մեզ ջերմ ընկերական հարաբերություններ ունենալ և հասկանալ միմյանց։

«Ի վերջո, նա իմ որդին է», — կատակեց Բայրովիչը։

«Ես շատ բան կցանկանայի արտահայտել, սակայն ինձ խանգարում է լեզվի վատ իմացությունը», — ասաց դերասանը, կանգ առավ մի պահ, գտավ իրեն անհրաժեշտ բառն ու շարունակեց զրույցը։

Катя Филипова - Sputnik Արմենիա
«Ոսկե ծիրանի» «Ինսայթ» ֆիլմի հերոսը կոտրել է կարծրատիպերը

Բայրովիչը, ով ծնվել է Հարավսլավիայում և ավարտել թատերական ուսումնարանը հեռավոր 80-ականներին, պատմեց, որ իր առաջին դերը ստացել է ուսումնարանն ավարտելուց հետո։ Այս օրվանից էլ սկսվել է նրա դերասանական կարիերան։

«Ես ինձ ավելի շատ համարում եմ թատրոնի դերասան, այդ իսկ պատճառով ավելի շատ ժամանակ եմ անցկացնում բեմում», — ասաց Բայրովիչը։

Նրա խոսքով` ինքն ապրում է իր յուրաքանչյուր դերով, չէ՞ որ հակառակ դեպքում իրեն դերասան չէին կոչի։ Նրա համար անընդունելի է որևէ մեկին կիսատ մարմնավորելը կամ էլ կիսով չափ որևէ մեկը լինելը։

«Մեր մասնագիտությունը բավականին բարդ է, և եթե ես նորից ծնվեի, հավանաբար, լրագրող կդառնայի», — խոստովանեց Բայրովիչը։

Նա բոլորին խորհուրդ տվեց գոնե տարին մեկ լեռներ մագլցել աստղերը դիտելու համար, որոնք անհավանական հանգստություն են ճառագում։

«Բարձրահարկ շենքերը և մեծ քաղաքների վառ լուսավորությունը խանգարում են մեզ դիտել աստղերը», — եզրափակեց դերասանը։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կտևի մինչև հուլիսի 17-ը։ Փառատոնը Երևանում անցկացվում է 2004 թվականից և համարվում է տարածաշրջանում ամենահեղինակավորներից մեկը։

Sputnik Արմենիան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տեղեկատվական հովանավորն է։

Լրահոս
0