00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հռոմի պապը Գյումրի եկավ, Նոյը՝ Արթիկ

© Арменуи МхоянНоводнение в Артике
Новоднение в Артике - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունիսի 24-ին ջրհեղեղի հետևանքով Արթիկում երկու հեղեղատարների ջուրը դուրս է եկել հունից և ողողել մոտակա 41 տները, ՀՀ վարչապետը եղել է տեղում։ Արթիկցիները բողոքել են վնասի փոխհատուցման չափից, վարչապետը խոստացել է վերանայել խնդիրը։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի-Sputnik. Արմենուհի Մխոյան. Հունիսի 24-ին գրանցված ուժեղ ջրհեղեղից հետո Սոֆիկ Պետրոսյանը որդու հետ ստիպված հայրական տանն է գիշերում՝ սեփական տունը ո՛չ դուռ ունի, ո՛չ պատուհան, ո՛չ էլ՝ հատակ ու կոյուղի: Տիկին Սոֆիկն առավոտյան էլ նկատել է, որ ջրհեղեղի հետևանքով ճաքեր տված պատը երկու մասի է բաժանվել՝ մի ամբողջ ձեռք կարելի էր մտցնել այդ արանքից: Հիմա մտածում է ՝ որն անի, որ քանդվածը վերականգնի:

Տիկին Սոֆիկի նման ևս 11 ընտանիք կա Արթիկում, որոնք առավել շատ են տուժել բնական աղետից: Ջուրը, հոսքը փոխելով, ոմանց տունն է ավերել, մյուսների՝ անասնագոմը, իսկ այգիների մասին խոսելն ավելորդ է. ոչ մի բան չի հիշեցնում, որ այստեղ մի ամիս առաջ այգի է եղել:

© Арменуи МхоянԱրթիկի բնակիչ Սոֆիկ Պետրոսյան
Новоднение в Артике - Sputnik Արմենիա
Արթիկի բնակիչ Սոֆիկ Պետրոսյան

Կառավարությունը սելավատարի ու տարածքի մաքրման, հունի վերականգնման աշխատանքներ է կատարում. շուրջ 800 բեռնատար աղբ՝ քար, տիղմ ու ավազ է արդեն տեղափոխվել տարածքից: Բնակիչներն են հավաստում՝ «աշխատանքները լավ են կատարում»:

© Арменуи МхоянԱրթիկում մաքրման աշխատանքներ են իրականացվում
Новоднение в Артике - Sputnik Արմենիա
Արթիկում մաքրման աշխատանքներ են իրականացվում

Սակայն նույնիսկ այս գործընթացը հույսեր չի տալիս, որ ջրհեղեղի վնասները վերացնել հնարավոր է: Գումարի չափն էլ բնակիչներին չի գոհացնում՝ այն չէ, ինչ սպասում էին՝ կորցրել են շատ ավելին: Նրանք նշում են, որ հատկացված գումարը քիչ է տունը ապրելու պիտանի դարձնելու համար:

Новоднение в Артике - Sputnik Արմենիա
Արթիկի քաղաքապետ. նոր ջրհեղեղների վտանգը պահպանվում է

Իրենց դժգոհությունը բնակիչները հնարավորություն ունեցան ՀՀ վարչապետին հայտնել հուլիսի 13-ին. Արթիկում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառած վնասների վերացման աշխատանքներին ծանոթանալու նպատակով քաղաք էր այցելել Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը:

Վարչապետը եղավ առավել տուժած «Անկախության» փողոցում գտնվող հեղեղատարի տարածքում, ծանոթացավ մաքրման աշխատանքներին, շրջեց հարակից տներում, հարցրեց բնակիչների խնդիրների մասին:

© Арменуи МхоянՀՀ վարչապետը Արթիկում
Новоднение в Артике - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը Արթիկում

Ընդհանուր առմամբ հունիսի 24-ին գրանցված ջրհեղեղի հետևանքով Արթիկում 2 հեղեղատարների մոտ գտնվող 41 տուն է վնասվել, սակայն առավել շատ տուժել է 12 տուն։ Հենց այդ 12-ին էլ, հատուկ հանձնաժողովի որոշմամբ, հատկացվել է դրամական փոխհատուցում. գումարի չափը տարբեր է ՝ կախված վնասից: Հանձնաժողովը գումարի հաշվարկը կատարել է ըստ վնասված քառակուսի մետրերի՝ շուկայական գներով, իսկ ընտանի կենդանիների մասով` ըստ գլխաքանակի:

ՀՀ կառավարությունը հատկացրել է 42 մլն դրամ՝ հեղեղատարը կարգի բերելու և բնակիչներին աջակցություն տրամադրելու համար, դրանից բացի ևս 5 մլն դրամ բնակիչներին կհատկացվի քաղաքապետարանի կողմից. այդ գումարը Արթիկի քաղաքապետարանին տրամադրել են բարերարները:

«Գործընթացը նորմալ է ընթանում, մաքրվում է տարածքը: Այն, ինչ տեսել եմ ջրհեղեղից անմիջապես հետո ու հիմա՝ լրիվ այլ բաներ են: Քննության խնդիր կա հանձնաժողովի ուսումնասիրությունների և տուժած ընտանիքներին հատկացված գումարի հետ կապված։ Կքննարկենք, ու եթե հիմնավորումները հաստատվեն, մենք կավելացնենք այդ ընտանիքներին տրամադրվող գումարների չափը»,- լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետն ընդգծեց նաև, որ ծախսը կարևոր չէ, կարևոր է օբյեկտիվ գնահատականը և այն, որ մարդիկ կարողանան վերականգնել իրական կորուստը: Նրա խոսքով` կքննարկվի նաև սելավատարի վրա կառուցված ապօրինի շինության հարցը. այն կվերացվի, քանի որ խոչընդոտում է ջրի հոսքին։

© Арменуи МхоянԱրթիկը ջրհեղեղից հետո
Новоднение в Артике - Sputnik Արմենիա
Արթիկը ջրհեղեղից հետո

Ջրհեղեղի տարածքի մաքրման աշխատանքները կշարունակվեն։ Իսկ արթիկցիները կատակում են՝ Հռոմի պապը Գյումրի եկավ, Նոյը՝ Արթիկ:

Լրահոս
0