00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լենինը հայկական Ախուրիկ գյուղից տխուր նայում է թուրքական սահմանին

© Sputnik / Aram NersesyanПогранзастава на армяно-турецкой границе
Погранзастава на армяно-турецкой границе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի հյուսիս–արևմուտքում գտնվող Ախուրիկ գյուղից մինչև թուրքական սահման ընդամենը 3 կմ է, բայց եթե միացնես Google քարտեզով GPS նավիգատորը, ապա այն ցույց կտա 380 կմ ճանապարհ Վրաստանի տարածքով։ Փակ սահմանը հսկում է Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչությունը, որտեղ ռուսերեն խոսքը համեմված է հայկական առոգանությամբ։

Դավիթ Գալստյան, Sputnik.

Sputnik Արմենիայի թղթակիցներին հաջողվեց լինել մի տարածքում, որտեղ մուտքն արգելված է հասարակ քաղաքացիների համար, որտեղ ավարտվում է Հայաստանի Հանրապետությունը, բայց չի ավարտվում պատմական Հայաստանը։

© Sputnik / Aram NersesyanԴիտակետ հայ-թուրքական սահմանին
Армяно-турецкая граница - Sputnik Արմենիա
Դիտակետ հայ-թուրքական սահմանին

Ախուրիկի սահմանապահ ջոկատում մեզ դիմավորեց ջոկատի պետ, կապիտան Դենիս Բատոմունկուևը, ով Հայաստան է ժամանել հեռավոր Անդրբայկալից։ Այստեղ ծառայում են թե՛ ռուսները, թե՛ հայերը։ Ռուսերեն հնչեղ հրահանգները փոխարինվում են տեղի լեզվով։ Բատոմունկուևի խոսքով` սահմանափակ թվի և ծառայության հատուկ կարգի պատճառով այստեղ մարդկանց միջև ավելի մտերիմ հարաբերություններ են, քան բանակում։

Նա պատմեց, թե ինչպիսին է իրավիճակը սահմանին և ծանոթացրեց սահմանապահ ջոկատի աշխատանքին։ Նրա խոսքով` ընդհանուր առմամբ իրավիճակը հանգիստ է, բայց երբեմն պատահում են արտակարգ դեպքեր։ Սահմանախախտները երկու տեսակի են. առաջինները նրանք են, որոնք փորձում են անօրինական հատել սահմանը, իսկ երկրորդը` տեղի բնակիչները, որոնք առանց համապատասխան թույլտվության ձուկ են բռնում կամ որսորդությամբ զբաղվում հսկվող տարածքում։

© Sputnik / Aram NersesyanԲայանդուր գյուղը
Село Баяндур - Sputnik Արմենիա
Բայանդուր գյուղը

Ի դեպ, ձկնորսության թույլտվություն ստանալու համար բավական է դիմել ջոկատին կամ Սահմանապահ վարչություն, որը ձեր դիմումը կուղարկի ԱԴԾ և ոստիկանություն, և եթե դուք չունենաք խախտումներ, համաձայնություն կստանաք։

Սահմանախախտները երբեմն գործում են պարզամտորեն, երբեմն էլ բավականին պատրաստված են լինում, սակայն սահմանապահներից թաքնվելը հեշտ չէ։ Կարգախումբը մեկնում է խախտման մասին տեղեկատվություն ստանալուց 3 րոպե հետո, այնպես որ̀ հեռու չես փախչի։ Թաքնվելն ավելի բարդ է դառնում, երբ սահմանախախտի հետքերով գնում է շունը։

Մեր լուսանկարիչը շատ դուր եկավ շներից մեկին։ Շունը հետաքրքրված էր խցիկով, որը մոտ տարածությունից ուղղված էր նրա վրա կամ պարզապես ցանկացավ «համտեսել» լուսանկարչին` նրան ընդունելով որպես չարամիտ սահմանախախտի։ Ի երջանկություն լուսանկարչի` «ֆու» հրամանը շան համար հնչեց որպես անվիճելի կարգադրություն։

© Sputnik / Aram NersesyanՍահմանապահներին օգնում են շները
Собака атакует предполагаемого нарушителя на армяно-турецкой границе - Sputnik Արմենիա
Սահմանապահներին օգնում են շները

Շները սահմանապահ ջոկատի միակ ծառայող կենդանիները չեն։ Կարգախումբը շրջայց է կատարում ոչ միայն մեքենաներով, այլ նաև ձիերով։ Կա նաև մի կատու, բայց մեզ ափսոսանքով հայտնեցին, որ նրան չի հաջողվում ընդգրկել ծառայության մեջ քմահաճ բնավորության պատճառով։

Բայց վերադառնանք սահման։ Մենք հնարավորինս մոտեցանք սահմանին` կանգ առնելով մաքսային ծառայության նախկին շենքի մոտ, դրանից մի քանի մետր այն կողմ գտնվում է երկաթուղային կամուրջը, իսկ խոտածածկ ճանապարհին դեռ խորհրդային ժամանակներից մնացած դարպասներն են, որոնց վրա կարմիր տառերով գրված է` «Թուրքիա»։ Սահմանից այն կողմ թուրքական սահմանապահ ջոկատն է` քառակուսի դիտակետով։ Մեզանից մի քիչ հարավ ընկած է Ախուրյանի ջրամբարը։

Սահմանապահների խոսքով` վերջին ամիսներին սահմանախախտների թիվը զգալիորեն աճել է։ Ինչ վերաբերում է հայերին, ապա սահմանը հատելու փորձ հիմնականում անում են հոգեկան խանգարումներով մարդիկ։ Իսկ նրանցից մի քանիսը զբոսաշրջիկներ են, որոնք կարծում են, որ կարելի է Հայաստանից ոտքով ուղղակի անցնել Թուրքիա` GPS քարտեզի օգնությամբ և կողմնորոշվում են հին երկաթգծով։

© Sputnik / Aram NersesyanԴիտակետ հայ-թուրքական սահմանին
Сторожевая вышка за армяно-турецкой границе  - Sputnik Արմենիա
Դիտակետ հայ-թուրքական սահմանին

Շատ արտասահմանցիներ Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա Եվրոպա ուղի են որոնում, և ոմանք հատում են սահմանը թուրքական կողմից։ Ընդամենը մի քանի օր առաջ` հուլիսի 8-ին, սահմանապահները ձերբակալել էին Աֆղանստանի երկու քաղաքացիների, որոնք ապօրինի հատել էին հայ-թուրքական սահմանը։

ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության տվյալներով` 2016թ.-ի վեց ամիսների ընթացքում ձերբակալվել է պետական սահմանի 45 խախտող։

Հետաքրքիր է, որ որոշ դեպքերում սահմանը խախտում են թուրքական կողմից, օրինակ, Չեխիայի քաղաքացին, որը սահմանն անցել էր տեխնիկապես հագեցած թուրքական սահմանապահ ջոկատի հենց քթի տակից։

Դրանից կարելի է հետևություն անել, որ պարբերաբար թուրք սահմանապահների ուշադրությունից «վրիպած» սահմանախախտները ստուգում են հայկական կողմի սահմանապահների զգոնությունը։ Բայց առայժմ` ապարդյուն, առավել ևս, որ սահմանապահներին օգնում են տեղի բնակիչները` նրանց տեղյակ պահելով փշալարից այս կողմ հայտնվող կասկածելի անձանց մասին։

Ախուրիկի գյուղապետի խոսքով` «նրանք բոլորը մի քիչ սահմանապահներ» են։

Հ.Գ. Սահմանապահ ջոկատում` թուրքական սահմանի մոտ, կանգնած է Լենինի արձանը։

© Sputnik / Арам НерсесянԼենինի արձանը հայ-թուրքական սահմանին
Памятник Ленину на пограничной заставе в селе Ахурик - Sputnik Արմենիա
Լենինի արձանը հայ-թուրքական սահմանին

Հեղափոխության անփոխարինելի առաջնորդը Թուրքիային կանգնած է կողքով։

Սա խորհրդանշական է` հաշվի առնելով Քեմալի հետ անփառունակ համագործակցությունը։

Լրահոս
0