Ամռան շոգը վերջապես հասավ Երևան

© Sputnik / Asatur YesayantsАрмянские мужчины пропагандируют здоровый образ жизни на берегу реки Раздан
Армянские мужчины пропагандируют здоровый образ жизни на берегу реки Раздан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այս տարի արևոտ Հայաստանում ամառը բավական անձրևային էր։ Սակայն սառը ցիկլոնն աստիճանաբար նահանջում է, և արդեն հանգստյան օրերին Երևանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 36-38 աստիճան։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի-Sputnik. Հուլիսի 14-18-ը Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, հաղորդում է Հայպետհիդրոմետկենտրոնը։

Жара - Sputnik Արմենիա
Շոգ օրերը նահանջում են

Երևանում և մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ամառը սկսվելուն պես չուրախացրեց պայծառ ու տաք եղանակով։ Ամբողջ հանրապետությունով մեկ տեղաց հորդ անձրև, կարկուտ։ Շատ բնակավայրերում ավերածություններ եղան բնական տարերքի պատճառով, և ահա եղանակը որոշել է փոխհատուցել պատճառած վնասը բարձր ջերմաստիճանով։

Արարատյան դաշտում և Վայոց Ձորում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 36-38 աստիճան, իսկ հյուսիսային շրջաններում` 23-28 աստիճան։

Լրահոս
0