Ֆրանսիայի ՆԳՆ. Նիսի ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է

© ANNE-CHRISTINE POUJOULAT / AFPТеракт в Ницце
Теракт в Ницце - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հինգշաբթի երեկոյան Նիսում Ֆրանսիայի ազգային տոնը` Բաստիլի գրավման օրը նշող մարդկանց ամբոխի մեջ բեռնատար է մտել և կրակել մարդկանց վրա

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բեռնար Կազնևը նոր տեղեկություններ է հայտնել Նիսի ահաբեկչության զոհերի վերաբերյալ։ Ահաբեկչությունն իրականացրել են Բաստիլի գրավման օրվա տոնակատարության ժամանակ, զոհվել է 80 մարդ, վնասվածք է ստացել 18-ը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Վերջին տվյալների համաձայն` ահաբեկչության զոհ է դարձել 80 մարդ։ Եվս 18-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում», — ասել է Կազնևը լրագրողներին Նիսում։

​Հինգշաբթի երեկոյան բեռնատարի վարորդը կրակ է բացել ամբոխի ուղղությամբ։ Մարդիկ հավաքվել էին Նիսի Անգլիական ափին` դիտելու Բաստիլի գրավման օրվան նվիրված հրավառությունը։

Ականատեսների տվյալներով` բեռնատարը մտել է ամբոխի մեջ, վարորդը զիգզագաձև վարելով` անցել է 2 կմ` վրաերթի ենթարկելով մարդկանց, ինչպես նաև կրակ է բացել նրանց ուղղությամբ։ Բեռնատարը ոչնչացվել է ոստիկանության կողմից։ Ֆրանսիայի նախագահը սա ահաբեկչություն է որակել։

Լրահոս
0