Հայաստանի ԱԳՆ–ն դատապարտում է Նիսի ահաբեկչությունը

© Sputnik / Asatur YesayantsЗдание министерств Армении
Здание министерств Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նիսում Բաստիլի գրավման տոնակատարությունը դիտելու հավաքված մարդկանց ուղղությամբ կրակ է բացել ամբոխի մեջ հայտնված բեռնատարի վարորդը, ՀՀ ԱԳՆ–ն ցավակցել է զոհերի հարազատներին

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Հայաստանի ԱԳՆ խստորեն դատապարտում է Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունը, այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

«Մենք խստորեն դատապարտում ենք հարձակումը Նիսում, մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին»,- ասված է Բալայանի գրառման մեջ:

ՀՀ ԱԳՆ–ն դեռևս տեղեկություն չի հրապարակել զոհվածների թվում հայերի առկայության մասին, սակայն ըստ որոշ չճշտված տվյալների` ահաբեկչության զոհերի թվում մեկ հայուհի կա։

​Հինգշաբթի երեկոյան մարդիկ հավաքվել էին Նիսի Անգլիական ափին` դիտելու Բաստիլի գրավման օրվան նվիրված հրավառությունը։ Ականատեսների տվյալներով` բեռնատարը մտել է ամբոխի մեջ, վարորդը զիգզագաձև վարելով` անցել է 2 կմ` վրաերթի ենթարկելով մարդկանց, ինչպես նաև կրակ է բացել նրանց ուղղությամբ։ Զոհվել է 80 մարդ, վիրավորվել` 18-ը։ Բեռնատարը ոչնչացվել է ոստիկանության կողմից։ Ֆրանսիայի նախագահը սա ահաբեկչություն է որակել։

Լրահոս
0