Երեքամյա հայ փոքրիկը փրկել է ընտանիքը Նիսի ահաբեկչությունից

© AFP 2023 / Valery HACHE / AFPТеракт в Ницце
Теракт в Ницце - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ֆրանսիայի ծովափնյա Նիս քաղաքում բնակվող մեր հայրենակցուհին` Քրիստինե Վասիլյանը, Sputnik ռադիոկայանին պատմեց, թե ինչպես է ճակատագրի բերումով փրկվել ահաբեկչությունից։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի-Sputnik. Քրիստինե Վասիլյանը Ֆրանսիայի ազգային տոնի` Բաստիլի գրավման օրը կազմակերպված միջոցառմանը ներկա է եղել ամուսնու և երեխաների հետ։ Նրանք զբոսնել են, մտել մոտակա սրճարաններից մեկն ընթրելու, այնուհետև երեխաների հոգնածության պատճառով որոշել են վերադառնալ տուն։

Теракт в Ницце - Sputnik Արմենիա
Նիսի ահաբեկչության ժամանակ կորած 8 ամսական երեխային փրկել է Ֆեյսբուքը

«Ուշ էր արդեն, երեխաներս, հատկապես 3 տարեկան փոքրիկս, պետք է քնեին։ Միջոցառումը սկսվեց երեկոյան 10-ի կողմերը, և մենք ավտոբուսով վերադարձանք տուն։ Այնտեղ շատ մարդիկ կային։ Դե, սովորաբար նման միջոցառումների ժամանակ մարդիկ գալիս են ընտանիքներով»,- պատմեց Քրիստինեն։ 

Նրա խոսքով` թեև ահաբեկչությանն ինքն ականատես չի եղել, բայց այդ ամենը պատկերացնելով` ողջ մարմնով դողում է։ Մեր հայրենակցուհին մինչև հիմա չի հասկանում, թե ինչպես կարող էր բեռնատարը մտնել մի հրապարակ, որն ամբողջությամբ ցանկապատված էր ու շուրջբոլորը հսկում էին ոստիկանները։

© Кристине ВасилянՔրիստինե Վասիլյան
Кристине Василян - Sputnik Արմենիա
Քրիստինե Վասիլյան

«Ասում են, որ մեքենան շարժվել է 70-80 կմ/ժ արագությամբ։ Մեծ մեքենա է եղել, նման արագության տակ երևի ոստիկանները չեն կարողացել կանգնեցնել այն, հարվածել է ցանկապատերին։ Մոտ 30 ոստիկանի կորուստ է եղել։ Դեպքի ականատեսները պատմում են, որ մեքենան անընդհատ աջ ու ձախ է արել, որ հնարավորինս շատ մարդու վրաերթի ենթարկի։ Երկու կիլոմետր քշելով ու միաժամանակ կրակելով` գնացել է»,- պատմեց ահաբեկչությունից ճակատագրի բերումով փրկվածը։

Քրիստինեն նշեց, որ Ֆրանսիայում վերջին ահաբեկչություններից հետո ֆրանսիացիների վերաբերմունքն օտարերկրացիների հանդեպ փոխվել է։ Հիշեցնենք, որ այս ահաբեկչության հեղինակը թունիսցի է։

 

Լրահոս
0