Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահին

© Photo : ARKA news agencyРезиденция президента Армении
Резиденция президента Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հինգշաբթի երեկոյան ահաբեկչություն է իրականացվել Ֆրանսիայի Նիս քաղաքում, զոհվել է մի քանի տասնյակ մարդ, կա մի քանի հարյուր վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Նիս քաղաքում տեղի ունեցած ոճրագործության կապակցությամբ, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Теракт в Ницце - Sputnik Արմենիա
Նիսում զոհված հայուհին վերջերս էր Ֆրանսիա տեղափոխվել

«Խորապես ցնցված եմ երեկ երեկոյան Նիսում տեղի ունեցած սարսափելի ոճրագործության լուրից, որին զոհ դարձան տասնյակ անմեղ մարդիկ: 

Վերջին մեկուկես տարվա ընթացքում Ֆրանսիան բարբարոսական գործողությունների թիրախ է դառնում արդեն երրորդ անգամ»,- նշել է ՀՀ նախագահը:

Սարգսյանն ընդգծել է, որ այս ահաբեկչությունը հարված է ոչ միայն Ֆրանսիային, այլև ողջ մարդկությանը:

«Սա նաև ազդակ է ավելի վճռականորեն համախմբելու մեր բոլորի ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Ֆրանսիայի կառավարությանը, զոհվածների հարազատներին Ձեր երկրին պատուհասած ողբերգության կապակցությամբ և վստահեցնում, որ վշտի այս ծանր պահին Հայաստանը և հայ ժողովուրդը կանգնած են բարեկամ Ֆրանսիայի կողքին»,- ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

Հինգշաբթի երեկոյան մարդիկ հավաքվել էին Նիսի Անգլիական ափին` դիտելու Բաստիլի գրավման օրվան նվիրված հրավառությունը։ Ականատեսների տվյալներով` բեռնատարը մտել է ամբոխի մեջ, վարորդը զիգզագաձև վարելով` անցել է 2 կմ` վրաերթի ենթարկելով մարդկանց, ինչպես նաև կրակ է բացել նրանց ուղղությամբ։ Զոհվել է 84 մարդ, վիրավորվել` ավելի քան 200-ը։ Բեռնատարը ոչնչացվել է ոստիկանության կողմից։ Ֆրանսիայի նախագահը սա ահաբեկչություն է որակել։

Լրահոս
0