00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ականատես. տեսա դիմակով ու զինված ահաբեկչին

© Nader el ShafeiТеракт в Ницце
Теракт в Ницце - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիսի ահաբեկչությանն ականատես են եղել նաև հայերը։ 20–ամյա մեր հայրենակից Դավիթը, ով այդ պահին եղել է իրադարձության կենտրոնում, Sputnik Արմենիային պատմել է իր տեսածի ու ապրումների մասին։

Գոհար Սարգսյան, Sputnik.

Ֆրանսիայի ազգային տոնը Նիսի ծովափին էր համախմբել ավելի քան 2 հազար մարդու։ Բոլորն անթարթ հետևում էին շքեղ հրավառությանը։ Հանկարծ մեծ արագությամբ ու մարդկանց վրաերթի ենթարկելով անցավ բեռնատար մի մեքենա։ Դավիթն այդ պահին ակամա հետ է շարժվել, իսկ երբ տեսել է, որ բեռնատարի վարորդը հանում է հրացանը, արագ սկսել է փախչել։

«Մեքենան ինձանից 20 մետր հեռավորության վրա էր։ Ես չկարողացա տեսնել վարորդի դեմքը, քանի որ նա սև դիմակով էր։ Տոնակատարության ժամանակ շրջակայքը փակ էր ցանկապատերով։ Բայց այդ մեքենան, մարդկանց վրա քշելով ու ցանկապատերը կոտրելով, առաջ էր շարժվել»,- սարսափով պատմեց Դավիթը։

Միայն հիմա, երբ մտքերը քիչ թե շատ հանգիստ պայմաններում կարող է ի մի բերել, Դավիթը հիշում է այն երեխաներին, ովքեր ահաբեկչության զոհ դարձան։

«Մարդիկ ընկնում էին իմ աչքի առջև, թպրտում էին` կանչելով` օգնեք ինձ։ Ուղղակի այդ պահին ամեն մեկը մտածում էր իր մասին։ Շատ երեխաներ կորել էին։ Շատերին էլ տեսա մահացած»,-պատմեց նա։

Պատմում է` վազելով հասել է հրապարակի ծայրը, խմբերով այլ մարդիկ էլ են եկել` ասելով, որ հրապարակի մյուս կողմում էլ են կրակոցներ հնչում։

Теракт в Ницце - Sputnik Արմենիա
Երեքամյա հայ փոքրիկը փրկել է ընտանիքը Նիսի ահաբեկչությունից

«Հետո պարզվեց, որ հրապարակի մյուս կողմում ևս երկու հոգի կրակել են մարդկանց վրա։ Կարծես երկու կողմից շրջափակված լինեինք։ Շատերը մեղադրում էին ոստիկաններին, թե ինչու նրանք չկրակեցին անիվներին, բայց այդ մեքենայի մեջ պայթուցիկներ են եղել, հետևանքը կարող էր ավելի աղետալի լինել»,-պատմեց ականատեսը։

Դավիթն ասաց, որ ֆրանսիական լրատվամիջոցներն աշխատում են եղելությունը չներկայացնել որպես ահաբեկչություն` տեղի բնակչությանը խուճապի չմատնելու համար։ Որոշ լրատվամիջոցներ էլ, նրա հաղորդմամբ, հերքում են կրակոցների փաստը։

«Եթե ուզում եք իմանալ, ռուսական լրատվամիջոցներն այս հարցում ավելի օպերատիվ ու հավաստի տեղեկություններ են հաղորդում»,-ասաց նա։

Դավիթն ապրում է Ստրասբուրգում։ Նա Նիս էր գնացել ընկերների հետ` ներկա գտնվելու համաշխարհային աստղ Ռիհաննայի համերգին, որը, բնականաբար, չեղյալ հայտարարվեց։

Այս պահին նա հակասական զգացողություններ ունի. ուրախ է, որ ողջ է, բայց միաժամանակ ուրախությունը մթագնում են նրա հիշողության մեջ դրոշմված անմեղ զոհերի, հատկապես երեխաների դեմքերը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում նա հայտնեց, որ հենց այս պահին ծովափը դատարկ է ու փակ, ոչ ոք չի կարող մոտենալ լողափին։

Հինգշաբթի երեկոյան մարդիկ հավաքվել էին Նիսի Անգլիական ափին` դիտելու Բաստիլի գրավման օրվան նվիրված հրավառությունը։ Ականատեսների տվյալներով` բեռնատարը մտել է մարդկանց բազմության մեջ, վարորդը զիգզագաձև վարելով` անցել է 2 կմ` վրաերթի ենթարկելով մարդկանց, ինչպես նաև կրակ է բացել նրանց ուղղությամբ։ Զոհվել է 84 մարդ, վիրավորվել` ավելի քան 200-ը։ Բեռնատարը ոչնչացվել է ոստիկանության կողմից։ Ֆրանսիայի նախագահը սա ահաբեկչություն է որակել։

Լրահոս
0