«Ոսկե ծիրան» կինոփառատոն. օր 6–րդ

© Sputnik / Асатур ЕсаянцОткрытие фестиваля "Золотой абрикос"
Открытие фестиваля Золотой абрикос - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի 6–րդ օրը տեղի ունեցավ ֆրանսիական նոր ֆիլմի ցուցադրություն։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի-Sputnik. «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 6-րդ օրը մթագնեց Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած հրեշավոր ահաբեկչությամբ, առավել ևս, որ այսօր նախատեսված էր ֆրանսիական կինոյի ցուցադրություն։

Մութ ու ցուրտ 90-ականների թեմային անդրադարձը չսահմանափակվեց միայն Դավիթ Սաֆարյանի «Տեղական ժամանակը` 28։94» ֆիլմի ցուցադրությամբ։
Երիտասարդ և խոստումնալից Աննա Արևշատյանը հանդիսատեսին ներկայացրեց «Բարի լույս» ֆիլմը, որը շատերի վրա մեծ տպավորություն գործեց։

Жаклин Биссет и Арутюн Хачатрян - Sputnik Արմենիա
«Ոսկե ծիրան». օր հինգերորդ

Ցուցադրությունից առաջ «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր սրահի մոտ տեղադրվել էին աղուհացով սեղաններ։ Բոլոր ցանկացողները կարող էին համտեսել մատնաքաշ հաց, որը խորհրդանշում է ամենագլխավորը մութ ու ցուրտ տարիներին։

13-րդ «Ոսկե ծիրանի» վարպետության դասերի շարքն ավարտեց ռուս լրագրող, վավերագիր ռեժիսոր, «Մասնագիտությունը` թղթակից» շարքից հայտնի հեռուստահաղորդումների հեղինակ Անդրեյ Լոշակը։ Հատուկ հետաքրքրություն առաջացրեց այն փաստը, որ հենց Լոշակն է նկարել «Ավրորա» շարքի ֆիլմերը։

Ֆրանսիական նոր ֆիլմի ծրագիրը սկսվեց մեկ րոպե լռությամբ` ի նշան Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության զոհերի հիշատակի։ Դրանից հետո սկսվեց ֆրանսիացի ռեժիսոր Պիեր Լեոնի «Երկու Ռեմի, երկու» («Deux Rémi, deux», ֆրանսերեն բառախաղ` դո-ռե-մի-դո)։ Ֆիլմը Ֆյոդոր Դոստոևսկու «Նմանակը» պատվածքի ազատ էկրանավորումն է։ Պիեր Լեոնն անձամբ ներկա էր ցուցադրությանը և վերջում հաճույքով պատասխանեց հանդիսատեսի հարցերին։

Իրանական կինոն ներկայացվեց ռեժիսոր Մաջիդ Բարզեգարի «Ամենասովորական քաղաքացի» ֆիլմի ցուցադրությամբ, իսկ թուրքական կինոն` համշենահայ Օզջան Ալբերի «Քամու հիշողությունը» ֆիլմով։

 

Լրահոս
0