Թուրքիայում զինված հեղաշրջման փորձ է իրականացվում

© REUTERS / STRINGERТурецкие военные блокируют проход на мост через Босфор, Стамбул
Турецкие военные блокируют проход на мост через Босфор, Стамбул - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ զինվորականների մի խումբ հեղաշրջման փորձ է կատարել:

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի-Sputnik. Թուրքիայում գերլարված իրավիճակ է։ Ինչպես հաղորդում է Ռիա-Նովոստին, իշխանությունները հաղորդագրություն են տարածել երկրում զինված հեղաշրջում կատարելու փորձի մասին։

© REUTERS / MURAD SEZERՀեղաշրջման փորձ Թուրքիայում
Турецкие военные охраняют парк Таксим в Стамбуле - Sputnik Արմենիա
Հեղաշրջման փորձ Թուրքիայում

Անկարայում հնչում են կրակոցներ, ռազմական օդանավեր և ուղղաթիռներ են պտտվում երկնքում:

Տանկեր են տեղակայվել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում։ Օդանավակայանը փակ է, բոլոր չվերթները դադարեցվել են։

Երթեւեկությունը փակվել է Բոսֆորի կամրջի վրայով:

© REUTERS / MURAD SEZERՀեղաշրջման փորձ Թուրքիայում
Сотрудники турецкой полиции в парке Таксим, Стамбул - Sputnik Արմենիա
Հեղաշրջման փորձ Թուրքիայում

Ռազմական հեղաշրջում կազմակերպած խումբը պատանդ է վերցրել Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարին, գրավել ոստիկանական բաժանմունքներ:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս պահին Թուրքիայում չէ, մեկնել է հանգստի։

Լրահոս
0