Էրդողանը հաղորդել է կառավարության վրա հարձակում գործած ուղղաթիռի կործանման մասին

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցПрезидент Турции Тайип Эрдоган
Президент Турции Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայում զոհերի թիվը տասնյակների է հասնում, հարյուրավոր ձերբակալվածներ կան, աշխատանքից հեռացրել են բարձրաստիճան սպաների։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի-Sputnik. Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հաղորդել է, որ Անկարայում կառավարական շենքերի վրա հարձակում գործած ուղղաթիռը խոցվել է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Anadolu-ին:

Anadolu գործակալության տվյալներով՝ ռազմական ուղղաթիռն օգտագործել են հեղաշրջման փորձ ձեռնարկած անձինք: Այն խոցել են կառավարական ուժերը Գելբաշի շրջանում: ՈՒղղաթիռն օգտագործել են Turksat արբանյակային օպերատորի շենքի վրա գրոհելու համար:

Турецкие военные блокируют проход на мост через Босфор, Стамбул - Sputnik Արմենիա
Էրդողանը քաղաքական ապաստան է խնդրել Գերմանիայից

Հաղորդվում է նաև հեղաշրջման կողմնակիցների մոտ մի քանի ռազմական ուղղաթիռների առկայության մասին, որոնք կառավարական ուժերը պատրաստ են ոչնչացնել:
Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 754 մարդու, որոնց կասկածում են ռազմական հեղաշրջման փորձին հնարավոր մասնակցության մեջ: Հինգ գեներալ և 29 գնդապետ հեռացվել են պաշտոնից երկրում հեղաշրջման փորձ անելու համար։

Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում կատարվել է ռազմական հեղաշրջման փորձ: Անկարայում խորհրդարանի շենքի և նախագահական նստավայրի վրա նետել են ռումբեր, դատախազության տվյալներով՝ Անկարայում և Ստամբուլում մահացել է առնվազն 60 մարդ:

 

Լրահոս
0