Նիսի ահաբեկչության հետևանքով Վրաստանի քաղաքացիություն ունեցող հայ է անհետացել

© AFP 2023 / Valery HACHE / AFPТеракт в Ницце
Теракт в Ницце - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Բելգիայում բնակվող Լուիզա Խաչյանը, հաղորդագրություն է տարածել, որ իր ազգակիցը՝ Ռոման Եկմալյանը, կորել է Նիսում կատարված ահաբեկչության ժամանակ:

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի-Sputnik. Գոհար Սարգսյան.Բելգիաբնակ Ռոման Եկմալյանը կնոջ՝ Նատալյա Օտտոյի հետ, ներկա է գտնվել Նիսում ընթացող տոնախմբությանը: Ահաբեկչության ժամանակ կինը զոհվել է, իսկ նա անհետացել է: Մինչ օրս հարազատները նրանից լուր չունեն:

Նրա քրոջ դուստրը՝ Լուիզա Խաչյանը, ֆեյսբուքում հայտարարություն է տարածել, որով խնդրում է Եկմալյանին տեսնելուն պես անմիջապես կապ հաստատել իր հետ՝ գրել կամ զանգահարել: Ֆեյսբուքյան գրառման տակ նա Ռոման Եկմալյանի լուսանկարն է տեղադրել:

Sputnik Արմենիային հաջողվեց կապ հաստատել հաղորադգրության հեղինակի հե: Պարզվում է ՝ զոհված կինը Ղազախստանի քաղաքացի է, ազգությամբ ռուս: Ռոման Եկմալյանն էլ ունի Վրաստանի քաղաքացիություն: Տարիներ ի վեր նրանք ապրել են Բելգիայում:

Անհետ կորած Ռոման Եկմալյանը ծնվել է 1960 թվականին: Միջին հասակի է, ամուր կազմվածքով, սպիտակահեր:

Լրահոս
0