ԶԼՄ. «Իսլամական պետությունն» իր վրա է վերցրել Նիսի ահաբեկչության պատասխանատվությունը

© AFP 2023 / Valery HACHE / AFPТеракт в Ницце
Теракт в Ницце - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բեռնատարի վարորդի հանցավոր գործողությունների զոհ է դարձել ավելի քան 80 մարդ, հիվանդանոցներում շատ վիրավորներ կան:

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի-Sputnik. Նիսում ահաբեկչությունից մեկ օր անց «Իսլամական պետություն» խմբավորումն իր վրա է վերցրել ահաբեկչական գործողության համար պատասխանատվությունը, որի զոհ է դարձել 84 մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին: Ինչպես հաղորդում է ալիքը, ահաբեկիչները հայտնել են այդ մասին իրենց ԶԼՄ-ների միջոցով:

Убийство ножом - Sputnik Արմենիա
Նիսի ահաբեկիչների հարազատները սառը զենքով սպառնում են լրագրողներին

Հուլիսի 14-ի երեկոյան Նիսի Անգլիական ափին Բաստիլի գրավման օրվան նվիրված հրավառությանը մասնակցող մարդիկ ահաբեկչության զոհ են դարձել։ Ականատեսների տվյալներով` բեռնատարը մտել է ամբոխի մեջ, վարորդը զիգզագաձև վարելով` անցել է 2 կմ` վրաերթի ենթարկելով մարդկանց, ինչպես նաև կրակ է բացել նրանց ուղղությամբ։ Զոհվել է 84 մարդ, վիրավորվել` ավելի քան 200-ը։

Բեռնատարը ոչնչացվել է ոստիկանության կողմից։ Ֆրանսիայի նախագահը դա ահաբեկչություն է որակել։ Թունիսի ներքին գործերի նախարարությունը պարզել է ահաբեկչի անձը, նա 31-ամյա Մոհամեդ Բուհլելն է` երկրի արևելքում գտնվող Մսակեն քաղաքից։

Լրահոս
0