Թուրքիայում հեղաշրջման փորձի կողմնակիցները վնասազերծվել են

© AFP 2023 / GURCAN OZTURK / AFP Митингующие в Стамбуле во время попытки государственного переворота
Митингующие в Стамбуле во время попытки государственного переворота - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայում զինվորականներն ավարտել են հեղաշրջման կողմնակիցների դեմ գործողությունը, որն անցկացվել է Թուրքիայի գլխավոր շտաբի շենքի շրջակայքում:

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի-Sputnik. Անկարայում ավարտվել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի շենքի շրջակայքում պետական հեղաշրջում կատարելու կողմնակիցներին վնասազերծելու գործողությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով CNN Turk հեռուստաալիքին:

Տեղեկատվության համաձայն, բոլոր զինծառայողները ձերբակալվել են:

Գործողությանը մասնակցել են հատուկ նշանակության ստորաբաժանումները: Հեղաշրջման մասնակիցներին ձեռնաշղթաներով դուրս են բերել շենքից և նստեցրել ավտոբուսներ: Հեռուստաալիքի ռազմական աղբյուրների հաղորդագրության համաձայն, ձերբակալվածների թվում կա Թուրքիայի 13 բարձրաստիճան սպա: Շենքում կատարվում է հետախուզություն:

Турецкие военные блокируют проход на мост через Босфор, Стамбул - Sputnik Արմենիա
Ականատես. Ստամբուլում կրակոցների ձայներ են լսվոմ

Ինչպես հաղորդում է Hurriyet թերթը, Թուրքիայում պետական հեղաշրջման փորձ կատարելու համար ձերբակալված զինվորները հարցաքննության ժամանակ հայտարարել են, որ բոլոր գործողությունները սկզբից ընկալել են որպես զորավարժություն:

«Միայն այն ժամանակ, երբ մարդիկ սկսեցին մտնել տանկերի մեջ, մենք ամեն ինչ հասկացանք»,- մեջբերում է թերթը կասկածյալներից մեկին:

Լրահոս
0