Մխիթարյանի առաջին խաղը «կարմիր սատանաների» կազմում

© PATRICIA DE MELO MOREIRA / AFPГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին անգամ հանդես է եկել «Մանսչեսթր Յունայթեդի» կազմում՝ ցուցադրելով գեղեցիկ խաղ:

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի- Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ և «Մանչեսթր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անցկացրել է առաջին խաղը «կարմիր սատանաների» կազմում «Ուիգանի» դեմ ընկերական խաղում:

Հայ կիսապաշտպանը խաղացել է միայն առաջին խաղակեսում, սակայն հասցրել է գեղեցիկ խաղ ցուցադրել: Խաղն ավարտվել է 2:0 հաշվով՝ հօգուտ «Մանչեսթր Յունայթեդի»: Գոլերի հեղինակներ են դարձել Ուիլ Կինը (51) և Անդրեաս Պերեյրան (60):

Генрих Мхитарян с Жозе Мауринью - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյան. «Երազանքս իրականացավ»

Մխիթարյանը տեղափոխվել է «Մանչեսթր Յունայթեդ» Դորտմունդի «Բորուսիայից», որի կազմում հանդես է եկել 2013թ-ից: 

Նա անգլիական ակումբի հետ կնքել է քառամյա պայմանագիր՝ մեկ տարի երկարացնելու հնարավորությամբ: Հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար ակումբը վճարել է 42 միլիոն եվրո:

Լրահոս
0