Ծիրանի երկրում ավարտվեց «Ոսկե ծիրան» փառատոնը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանում ավարտվեց «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը:

Երևանի հյուրերը, հայտնի և երիտասարդ ռեժիսորները, դերասանները և կինոքննադատները հավաքվել էին «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում: Այս երեկո փառատոնի հյուրերը եկել էին ոչ միայն պարգև ստանալու, այլ նաև Երևանին հրաժեշտ տալու:

Կինոփառատոնի մասնակիցները Sputnik Արմենիայի թղթակիցների հետ զրույցում նշեցին, որ մեծ ցանկություն ունեն կրկին վերադառնալ ոչ միայն փառատոնին մասնակցելու համար, այլև ավելի լավ ծանոթանալու հիրավի «Ոսկե ծիրանի» երկրի հետ: Նրանք համոզված են, որ գինի ու ծիրան համտեսելու նպատակով կրկին իրենց ձեռքը կվերցենն Հայաստանի քարտեզը։

 

Լրահոս
0