Արթուր Աբրահամը հաղթեց. նա չեմպիոնական գոտու հավակնորդ է

© Личная страница в FacebookБоксер Артур Абрахам
Боксер Артур Абрахам - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աբրահամը հաղթեց տեխնիկական նոկաուտով, քանի որ մրցակցի մարզիչը խնդրեց դադարեցնել մենամարտը

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. WBO վարկածով 2-րդ կիսամիջին քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը 50-րդ մենամարտում հաղթեց նորվեգացի Թիմ-Ռոբին Լիհաուգին, հայտնում է armsport-ը:

Մենամարտի առաջին 4 ռաունդները անցան հիմնականում հավասար պայքարում: Ավելի շատ էր դիպուկ հարվածում Աբրահամը: 5-րդ ռաունդից Արթուրի առավելությունն ավելի ակնհայտ էր: Հատկապես 5-րդ և 7-րդ ռաունդներում Լիհաուգը անկասելի հարվածաշարերի էր ենթարկվում և շատ մոտ էր նոկդաունի ենթարկվելուն:

Артур Абрахам, боксер - Sputnik Արմենիա
Արթուր Աբրահամը ռինգ կվերադառնա մեկ ամսից

Աբրահամի հսկայական առավելությունը շարունակվեց նաև 8-րդ ռաունդում: 36-ամյա հայ բռնցքամարտիկի 23-ամյա մրցակիցն այլևս չդիմացավ հարվածներին:

Արթուր Աբրահամը հաղթեց տեխնիկական նոկաուտով, քանի որ Լիհաուգի մարզիչը խնդրեց դադարեցնել մենամարտը:

Աբրահամը այս հաղթանակի շնորհիվ չեմպիոնական գոտու հավակնորդ է դառնում:

Լրահոս
0