ՀՀ ԱԱԾ. մեկ ոստիկան զոհվել է, երկուսը՝ վիրավորվել

© Наира ПогосянЭребуни полицейская машина
Эребуни полицейская машина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԱԾ–ից հայտնում են նաև, որ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ:

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվություն է տարածել կիրակի առավոտյան տեղի ունեցած զինված միջադեպի վերաբերյալ:

Մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել:

«Ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ»- ասված է հայտարարությունում:

Полицейская бронемашина - Sputnik Արմենիա
Ոստիկանական շենքը գրաված անձինք պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին

ՀՀ իրավապահ մարմիններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար:

Միաժամանակ Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զանգվածային լրատվության միջոցներին տեղեկատվություն տարածելիս օգտագործել միայն պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալները, հակառակ դեպքում սփռվող ապատեղեկատվությունը նպաստում է ձեռնարկված հանցավոր գործողությունների իրականացմանը, վտանգ ստեղծում մարդկանց կյանքի և առողջության համար:

Լրահոս
0