Զինված խմբի անդամ. ամեն ինչ կարվի, որ պատանդներին ոչինչ չպատահի

© Sputnik / Асатур ЕсаянцВооруженный человек входит в здание полиции в Ереване
Вооруженный человек входит в здание полиции  в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Մանուկյանը հայտնել է, որ բանակցություններում առաջընթաց չկա, պատանդներն իրենց հանգիստ են զգում

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Պավել Մանուկյանը Ա1+-ին ասել, է, որ իրենք ամեն ինչ կանեն, որ պատանդներին ոչինչ չպատահի։

«Բանակցություններում առաջընթաց չկա»,- ասել է Մանուկյանը` ավելացնելով, որ պատանդներն իրենց հանգիստ են զգում, իրենք ամեն ինչ կանեն, որ պատանդներին ոչինչ չպատահի:

«Անձամբ ես ամեն ինչ կանեմ»,- ասել է Մանուկյանը:

Хачатур Кокобелян - Sputnik Արմենիա
Խաչատուր Քոքոբելյան. անթույլատրելի է երկրի ապակայունացումը

Բանակցողները նրա խմբին խնդրել են հանկարծ որևէ ագրեսիվ քայլ չանել չնայած այն բանին, որ նրանց պայմաններից ոչ մեկը չի բավարարվել, «իրենք էլ (իշխանությունները-խմբ.) խոստացել են մինչև առավոտ ոչինչ չանել»:

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք։ Նրանք պատանդ են վերցրել ոստիկանության ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, նաև պահանջում են Հայաստանի իշխանությունների հրաժարականը։

Լրահոս
0