Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում. երկու մարդ է վիրավորվել

© Sputnik / Сергей Венявский / Անցնել մեդիապահոցБорьба с преступностью
Борьба с преступностью - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վրացական ԶԼՄ–ների տվյալներով` փոխհրաձգությունը տեղի է ունեցել Պարտապանի և պարտատիրոջ միջև կիրարկման ազգային բյուրոյի շենքի մոտակայքում:

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Թբիլիսիում պարտապանի և պարտատիրոջ միջև կիրարկման ազգային բյուրոյի շենքի բակում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով երկու մարդ հրազենային վնասվածք է ստացել, հայտնում է Sputnik Գրուզիան։

«Ազգային բյուրոյի բակում փոխհրաձգություն է տեղի ունեցել քաղաքացիների միջև։ Վնասվածք է ստացել երկու մարդ։ Երկուսն էլ արդեն հոսպիտալացվել են։ Միջադեպը որևէ կապ չունի բյուրոյի հետ։

Միջադեպի մասնակիցներից ոչ մեկը Բյուրոյի աշխատակից չէ։ Սա երկու քաղաքացիների վեճ է», — ասել է Բյուրոյի մամուլի ծառայության աշխատակից Պաատա Շամուղիան։

Շամուղիայի խոսքով` Ազգային բյուրոյի աշխատակիցները չորս կրակոց են լսել։ Կատարվածի պատճառները հայտնի չեն։

Մինչդեռ վրացական ԶԼՄ-ները հայտնում են, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել պարտապանի և պարտատիրոջ միջև։

Ձերբակալված անձանց մասին տեղեկություն առայժմ չկա։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները։ Մանրամասները պարզվում են։

Լրահոս
0