00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանից միակ ձյուդոիստը օլիմպիադա է գնում մեդալ բերելու

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցОваннес Давтян
Ованнес Давтян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի ձյուդո ըմբշամարտի մրցումներում Հայաստանը ներկայացված է մեկ մարզիկով: 60 կգ քաշային կարգում մեդալների համար պայքարի մեջ է մտնելու Հայաստանի օլիմպիական հավաքականի ամենափորձառու մարզիկներից մեկը՝ Հովհաննես Դավթյանը:

Sputnik Արմենիայի մեկնաբան Խաչիկ Չախոյանը զրուցել է Հովհաննես Դավթյանի և նրա անձնական մարզիչ Կարեն Սիմոնյանի հետ:

-Պարոն Սիմոնյան, ե՞րբ սկսեցինք նախապատրաստվել օլիմպիական խաղերին:

— Եվրոպայի առաջնության ավարտից անմիջապես հետո մեր բոլոր մարզումները արդեն կարելի է համարել օլիմպիական խաղերի նախապատրաստություն: Ուսումնամարզական հավաքներ ենք անցկացրել մի քանի երկրում: Հուլիսի 16-ին էլ վերադարձանք Տոկիոյից, որտեղ նորից ծանրաբեռնված մարզումներ ու սպարինգներ ունեցանք:

-Հովհաննեսի մարզավիճակը ինչպե՞ս կգնահատեք:

— Մենք նախատեսված ծրագրով առաջ են շարժվում: Մեզ համար կարևորը մրցումների օրը լավ մարզավիճակում լինելն է, և այդ արդյունքին հասնելու համար քայլ առ քայլ շարժվում ենք առաջ:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք Դավթյանից:

— Մեր մարզաձևը շատ մեծ անակնկալներ ու գաղտնիքներ ունի: Դավթյանը շատ փորձառու ձյուդոիստ է, դրանում ոչ մի կասկած չկա: Յուրաքանչյուր մրցաշարում նա կարող է և՛ հաղթել, և՛ պարտվել: Այնպես որ մենք պատրաստվում ենք օլիմպիական մրցաշարին մեր առավելագույն հնարավորություններով, իսկ թե ինչ արդյունք կունենանք, ցույց կտա ժամանակը:

Հովհաննես Դավթյանը բազմիցս և տարբեր կարգի մրցումներում ապացուցել է իր բարձր կարգը՝ դառնալով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնությունների կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր: Հաղթանակներ է տարել Մեծ սաղավարտի և Մասթերս կարգի մրցումներում։ Աշխարհի գավաթակիր է:

-Հովհաննես, մարզիչդ նշեց, որ ձյուդոն հարուստ է անակնկալներով: Դու ի՞նչ կարծիքի ես:

— Իհարկե, համաձայն եմ: 60 կգ քաշային կարգում այս պահի դրությամբ ես եզրափակում եմ վարկանիշային ցուցակի տասնյակը: Այդ տասնյակից ու նույնիսկ մի քանի աստիճան էլ ներքև տեղ զբաղեցնող յուրաքանչյուր ձյուդոիստ կարող է օլիմպիական մեդալ վաստակել: Հենց սա է մեր մարզաձևի յուրահատկությունը: Այնպես որ յուրաքանչյուր գոտեմարտի դուրս գալով՝ պետք է կարողանաս տատամիի վրա ցուցադրել քո վարպետությունը: Մեկ ակնթարթ կորցնում ես ուշադրությունդ, ու անմիջապես հետևում է պատիժը` մրցակցի հնարքի տեսքով:

Давид Хитарян - Sputnik Արմենիա
Օլիմպիական խաղերում հայ միակ ձյուդոիստից մարզիչը հաղթանակ է ակնկալում

-Դու օլիմպիական խաղերի մասնակցության փորձ ունես։ Ինչո՞վ են տարբերվում օլիմպիական խաղերը մյուս մրցաշարերից:

— Ընդհանուր առմամբ առաջին հայացքից տարբերություն չկա: Նույն տատամին, հայտնի մրցակիցներ, ու պետք է հաղթել: Բայց օլիմպիական խաղերի հոգեբանությունը լրիվ այլ է: Լարվածությունն էլ շատ բարձր է: Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ օլիմպիական նախկին չեմպիոն չկա: Իսկ ահա աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նախկին բառը օգտագործվում է, երբ փոխվում է չեմպիոնը: Սպորտային աննկարագրելի տոն է, և բոլորն էլ ձգտում են իրենց անունը այդ տոնի մեջ անմահացնել: Մենք էլ կփորձենք:

-Ի՞նչ է քեզ համար օլիմպիական մեդալը:

— Ես արդեն 20 տարի մեծ սպորտում եմ, և եթե հաջողվի կանգնել պատվո պատվանդանին, անսահման երջանիկ կլինեմ: Օլիմպիական մեդալը կլինի երկար տարիների իմ աշխատանքի արդյունքը, կլինի իմ կարիերայի հիանալի վերջաբանը, կլինի ոչ միայն իմ, այլև մարզչիս աշխատանքի գնահատականը: Ամեն ինչ կանեմ մեդալով տուն վերադառնալու համար:

Լրահոս
0