ՀՀ ԱԻՆ. շոգի պատճառով Հայաստանում հրդեհավտանգ իրավիճակ է

© Sputnik / Asatur YesayantsАрмянские мужчины пропагандируют здоровый образ жизни на берегу реки Раздан
Армянские мужчины пропагандируют здоровый образ жизни на берегу реки Раздан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանում և մի քանի մարզերում հուլիսի 19-ին սպասվում է մինչև 39 աստիճան տաքություն։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է. հուլիսի 19-22-ը Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

ՈՒլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:

Նշված օրերին հանրապետության տարածքում հյուսիսային առանձին շրջաններում, 23-ին շրջանների մեծ մասում` երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 17-22 մ/վ արագությամբ:

Քամին կլինի հյուսիս-արևելյան` 2-7 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 19-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 23-ին‵ նույնքան կնվազի:

Երևանում հուլիսի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ին` երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:

Երևանում երեքշաբթի սպասվում է 38-39, երեկոյան` 33-35 աստիճան տաքություն։

Լրահոս
0