Մահացել է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը

© a1plusДавид Ованес
Давид Ованес - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դավիթ Հովհաննեսը շուրջ 25 բանաստեղծական, մանկական և թարգմանական ժողովածուի, հրապարակախոսական և քննադատական հոդվածի հեղինակ է, գրել է էսսեներ, ռադիոպիես, արել թարգմանություններ։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի-Sputnik. Յոթանասունմեկ տարեկանում կյանքից հեռացել է հայ բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսը։

Դավիթ Հովհաննեսը ծնվել է 1945 թվականին։ Ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը։ Նա աշխատել է ինչպես տպագիր մամուլում, այնպես էլ բուհերում ու «Հայֆիլմ» կինոստուդիայում։
Դավիթ Հովհաննեսը գրողների միության անդամ էր 1975 թվականից։

Նա հեղինակ է շուրջ 25 բանաստեղծական, մանկական և թարգմանական ժողովածուի, հրապարակախոսական և քննադատական հոդվածի, գրել է էսսեներ, ռադիոպիես (ռուսերեն), արել թարգմանություններ, մասնավորապես` թարգմանել է ռուս, ամերիկացի և ուկրաինացի բանաստեղծների ստեղծագործությունները։

Հայտնի են նրա «Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ», «Քաղաքային ձմեռ», «Հավերժական հայը» և այլ բանաստեղծությունները։

1999-2003թթ. նա եղել է ՀՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավոր։

Լրահոս
0