Հայ տանկիստները Մոսկվայում կմասնակցեն միջազգային բանակային խաղերին

© Sputnik / Asatur YesayantsГадрут. Нагорный Карабах
Гадрут. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայ տանկիստները կմասնակցեն «Տանկային բիատլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» և «Դիպուկահարների սահմանագիծ» մրցումներին

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Հայ տանկիստները մեկնել են Մոսկվա մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառմանը, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները Մոսկվա են մեկնել ՀՀ ՊՆ բարձրագույն սպայական խորհրդի անդամ, «Տանկային բիատլոնի ֆեդերացիայի» հայկական մասնաճյուղի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի ղեկավարությամբ։

Նրանք կմասնակցեն Ռուսաստանի Դաշնությունում և Ղազախստանի հանրապետությունում «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվելիք «Տանկային բիատլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» և «Դիպուկահարների սահմանագիծ» մրցումներին:

Մրցումների մեկնարկը կտրվի հուլիսի 30-ին:

Լրահոս
0