ՌԴ ԱԳՆ-ն աջակցում է պաշտոնական Երեւանին

© Sputnik / Асатур ЕсаянцАрмянские спецназовцы
Армянские спецназовцы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոսկվան վճռականորեն դատապարտում է Երևանում զենքի միջոցով ոստիկանության շենքի գրավումը:

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. ՌԴ ԱԳՆ-ն դատապարտում է Երեւանում ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է Regnum-ը:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Երևանում ոստիկանության շենքի զինված գրավումը: Անընդունելի ենք համարում այդ քրեական դրսևորումները, որոնք վտանգ են ներկայացնում հանրապետության քաղաքացիների համար»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքերով՝ նախարարությունը աջակցում է իրավիճակի կարգավորման ուղղությամբ Երևանի ձեռնարկած միջոցներին:

Լրահոս
0