Ղարաբաղում բազմաստիճան շտաբային զորավարժություն է ընթանում

© Sputnik / Asatur YesayantsКарабах, НКР, Мартакерт
Карабах, НКР, Мартакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժությունը մեկնարկել է պայմանական առաջնագծի վրա հակառակորդի հարձակմամբ, որն ուղեկցվել է հրետանու կրակով և դիվերսիոն-հետախուզական գործողություններով:

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի-Sputnik. Արցախի զինված ուժերում հուլիսի 18-ից ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ մեկնարկել է բազմաստիճան շտաբային զորավարժություն, հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարությունից։

Զորավարժության շրջանակում հուլիսի 21-ին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն, որի ընթացքին հետևել են նաև բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն՝ իրենց տեղակալներով, ինչպես նաև հայկական երկու հանրապետությունների համագործակցության և փորձի շրջանակներում Արցախում գտնվող ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ։

Военнослужащий армянской армии на боевой позиции - Sputnik Արմենիա
ԼՂՀ պաշտպանության բանակը կանխել է Ադրբեջանի առաջխաղացման փորձը

Ներկայացնելով գումարտակային մարտավարական զորախաղերի առանձնահատկությունները՝ ՊԲ հրամանատարը նշել է, որ ինչպես համաբանակային նշանակության մյուս բոլոր միջոցառումները, տվյալ զորախաղերը ևս անցկացվում են տարածաշրջանային և աշխարհաքաղաքական արդի և հավանական իրողություններին համահունչ՝ հաշվի առնելով ապրիլյան պատերազմից արված հետևությունները:

Մարտավարական զորավարժությունը մեկնարկել է պայմանական առաջնագծի վրա հակառակորդի հարձակմամբ, որն ուղեկցվել է հրետանու կրակով և դիվերսիոն-հետախուզական գործողություններով: Հաջողությամբ ընդունելով առաջին հարվածը, շարունակելով մարտը և կիրառելով ստորաբաժանումների բոլոր հաստիքային զինատեսակները` ԼՂՀ ուժերը կատարել են վերախմբավորումներ, ստեղծել անհրաժեշտ պայմաններ և օգնության եկած ուժերի հետ միասին անցնելով հակագրոհի` վերականգնել են կորցրած դիրքերը:

Զորավարժության ողջ ընթացքում իրականացվել է կայուն և անընդհատ ղեկավարում, արագ փոփոխվող իրավիճակին հրամկազմը արձագանքել է անմիջապես, իսկ ենթակա ստորաբաժանումները խնդիրները կատարել են պատրաստության բարձր մակարդակով՝ պայմանական մարտադաշտում ի ցույց դնելով գերազանց պատրաստականություն և կրակային խոցման բարձր արդյունքներ:

Լրահոս
0