00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի օմբուդսմենը կշարունակի այցելել վիրավորներին և բերման ենթարկվածներին

© Sputnik / Асатур ЕсаянцСтолкновение демонстрантов и полиции
Столкновение демонстрантов и полиции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն այցելել է տարբեր բուժհաստատություններ և ոստիկանական բաժանմունքներ, այդ մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց օմբուդսմենի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Երեկ գիշերը տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է բազմաթիվ ահազանգեր, որոնց հետքերով գնացել են աշխատակազմի համապատասխան վարչության աշխատակիցները, հայտնեց Եգանյանը։

Երեկ գիշերը ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախման հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված անձանց այցելել է նաև մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Раненые в результате столкновения полиции и демонстратов - Sputnik Արմենիա
Վիրավորներն ապաքինվում են ու դուրս գրվում

«Մենք մոտ երկու ժամ գտնվել ենք Նորքի ոստիկանական բաժնում, հետո` «Էրեբունի» բժշկական կենտրոնում, այցելել ենք և՛ ոստիկաններին, և՛ ակցիայի մասնակիցներին, որոնք հայտնվել են հիվանդանոցում։ Առանձնազրույցներ ենք ունեցել շուրջ 30 քաղաքացու հետ»,- ասաց Եգանյանը։

Նա նշեց, որ Նորքի ոստիկանական բաժնում այցերը կշարունակվեն։ ՄԻՊ գրասենյակն առաջին օրվանից շատ ակտիվ է։

«ՄԻՊ աշխատակազմը պարտավոր է լինել ակտիվ, քանի որ օրենքով դա մեր պարտականությունն է։ Մենք շարունակելու ենք նույն ռեժիմով աշխատել, մեր օբյետիվ գնահատականը և տեսակետը ներկայացնել իրադարձությունների վերաբերյալ»,- նշեց
նա։

Ըստ նրա` ԶԼՄ-ների դեմ ցանկացած բռնություն ցանկացած իրավիճակում, լինի քաղաքացիական անձի կողմից, թե ոստիկանության, միանշանակ դատապարտելի է։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ առավոտից իրականացվում են այցելություններ բուժհաստատություններ` տեսակցելու վիրավոր քաղաքացիներին և ոստիկաններին։

«Գիշերը, երբ ստացել ենք առաջին ահազանգերը, տարածել ենք հաղորդագրություն, որտեղ նշել ենք, որ պետք է բացառել բռնության ցանկացած դեպք։ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները ևս զբաղվում են, նրանք ոստիկանության այլ բաժիններ են այցելել։ Հիվանդանոցներում, իհարկե, ցուցաբերվում է բժշկական օգնություն, բայց ես ինքս պետք է անմիջականորեն այցելեմ և հասկանամ իրավիճակը»,- ասել է նա։

Անցած գիշեր ոստիկանությունը ժամը 4։30-ի սահմաններում հատուկ գործողություն իրականացրեց Քրիստափորի և Խորենացու փողոցների խաչմերուկում և րոպեների ընթացքում ցրեց ցույցը։ Մինչ այդ հուլիսի 20-ի երեկոյան բախում տեղի ունեցավ ոստիկանության և ցուցարարների միջև։ Իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ ցուցարարները պահանջեցին լուծել ներսում գտնվող անձանց սննդի խնդիրը։ Հետո Նրանք քարեր նետեցին ոստիկանների վրա, նրանք էլ պատասխանեցին լուսաձայնային և ծխային նռնակներով։

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք։ Նրանք պատանդ են վերցրել ոստիկանության ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, նաև պահանջում են Հայաստանի իշխանությունների հրաժարականը։ ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցները բանակցում են զինված խնբի անդամների հետ։

Լրահոս
0