Լարսը լիարժեք չի գործի դեռեւս

© Sputnik / Владимир Иванов / Անցնել մեդիապահոցАвтомобильный пункт пропуска "Верхний Ларс" открылся на грузино-российской границе
Автомобильный пункт пропуска Верхний Ларс открылся на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լարսի ճանապարհը այսօր նույնպես բաց կլինի, սակայն՝ որոշակի ժամերի, վերականգնողական աշխատանքները դեռ չեն ավարտվել։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի-Sputnik. Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.

— միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է
— երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների
— ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո:

Լրահոս
0