ՀՅԴ-ն ձգտում է իրավիճակի խաղաղ հանգուցալուծման

© Sputnik / Asatur Yesayants / Армен Рустамян
Армен Рустамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայ հեղափոխական դաշնակցությունը նույնպես իրադարձություների 6-րդ օրը հայտարարություն տարածեց Երեւանում տեղի ունեցածի մասին

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. ՀՅԴ-ն համոզված է, որ ճշմարտությունը միշտ դառն է, բայց այն չասելը անպատասխանատվություն է ու անողնաշարություն: Կուսակցությունը հայտարարություն է տարածել դեպքերի 6-րդ օրը`դատապարտելով տեղի ունեցածը։

«Այն պնդումները, թե մեր երկրի ծանր իրավիճակը փոխելու այլ ելք չի մնացել կեղծ են ու մտացածին: Հոկտեմբերի 27-ից, մարտի 1-ից հետո երրորդ հարվածն է հասցվել մեր պետականությանը: Վտանգ կա, որ նորից տարիներ ենք կորցնելու, ինչը հղի է ներքին ու արտաքին կյանքում նոր կորուստներով: Չհասկանալ սա, չդատապարտել կատարվածը, նշանակում է ջուր լցնել մեր թշնամիների ջրաղացին »,- ասված է հայտարարության մեջ:

Նաեւ նշված է, որ ՀՅ Դաշնակցությունը ձգտում է իրավիճակի բացառապես խաղաղ հանգուցալուծման, անթույլատրելի է համարում նոր արյունահեղությունը, իրավապահ մարմիններից պահանջում է արհեստավարժություն, պահանջում է հարգել օրինապահ քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը, վճռականորեն դատապարտում է պայքարի ոչ քաղաքական մեթոդներն ու ծայրահեղական մտածողությունը:

Լրահոս
0