ՌԴ. Եվրամիությունն աջակցում է Հայաստանի ապակայունացմանը

© AP Photo/ Christian LutzФлаги стран ЕС
Флаги стран ЕС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոսկվայում կարծում են, որ ԵՄ դիվանագետները աջակցում են Հայաստանում ներքաղաքական իրավիճակն ապակայունացնող ուժերին։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն զարմանք է արտահայտել այն մասին, որ ԵՄ-ն խուսափել է ուղիղ մեղադրանք հնչեցնել Երևանում ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման վերաբերյալ։

«Զարմանալիորեն, այդ փաստաթղթում տեղ չեն գտել ուղիղ և հստակ մաղադրանքներ` ոստիկանության ստորաբաժանման շենքի վրա զինված հարձակման, ոստիկանի սպանության և պատանդ վերցնելու վերաբերյալ», — գրված է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և տպագիր մամուլի բաժնի մեկնաբանության մեջ։

Демонстранты в Ереване сооружают баррикады - Sputnik Արմենիա
Եվրամիությանը մտահոգում է Երևանի լարված վիճակը

Հաղորդագրության մեջ նշվում է, որ դրա փոխարեն շեշտը դրվել է իշխանության նկատմամբ հնչեցրած պահանջների վրա` պահպանել զսպվածություն ու հետաքննել ոստիկանության ապօրինի գործողությունները։

«Տպավորություն է ստեղծվում, որ ԵՄ դիվանագետները աջակցում են Հայաստանում իրավիճակն ապակայունացնող ուժերին», — նշված է հաղորդագրության մեջ։

Լրահոս
0