Հայ բասկետբոլիստները հաղթեցին էստոնացիներին

© Photo : Unsplash / Ruslan RuslanБаскетбольный мяч
Баскетбольный мяч - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի հավաքականը պայքարը շարունակում է 17-20-րդ տեղերի համար

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnk. Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը գերազանցեց Էստոնիայի հավաքականին, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի խմբային մրցաշարում: A ենթախմբում հայ բասկետբոլիստներն անցկացրին 4 հանդիպում, որոնցից միայն մեկում կարողացան հաղթանակ տոնել և 5 միավորով գրավեցին 5-րդ հորիզոնականը:

Հայաստանը պայքարը շարունակեց 17-20-րդ տեղերի համար՝ մրցելով Էստոնիայի թիմի հետ: Հանդիպումն ավարտվեց 74:68` հօգուտ Հայաստանի: Այս խաղի ամենաարդյունավետ խաղացողը Սթիվեն Էնոչն էր:

Այժմ Հայաստանի հավաքականը 17-րդ տեղի համար ևս մեկ հանդիպում կանցկանցի:

 

Լրահոս
0