00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրավաբան. ՊՊԾ գունդը գրաված անձինք ՀՀ օրենսդրությամբ ահաբեկիչներ չեն

© Sputnik / Асатур ЕсаянцБронетехника на улицах Еревана
Бронетехника на улицах Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոստիկանության ՊՊԾ գունը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամենրը կարող են մեղադրվել պատանդ վերցնելու, սպանության, շենք-շինություն զավթելու, ծանր մարմնական վնասվածք հասցնելու, բայց ոչ ահաբեկչության մեջ: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք են հայտնել իրավաբանն ու քաղաքագետը:

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Ահաբեկի՞չ են, թե՞ ոչ ՊՊԾ գունդը գրաված անձինք: Այս բանավեճը, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի համոզմամբ, հայելու պես արտապատկերում է ամբողջ աշխարհում ահաբեկչության որակման շուրջ ընթացող ու մինչ օրս իր հանգուցալուծումը չստացած բանավեճը:

«Մեկի համար ահաբեկիչ, մյուսի համար` ազատության մարտիկ: Կա ազգային ազատագրական պայքար, ինքնորոշման իրավունք: Եվ սա է այն հիմնական պատճառը, որ պետությունները չեն կարողանում տալ ահաբեկչության միասնական սահմանումը, և չեն ցանկանում, որ ահաբեկչություն հասկացությունը ներառվի այս շրջանակներում: Այս դիլեման այսօր մենք էլ ունենք»,- ասաց Ղազարյանը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ևս համաձայն է, որ կատարվածը ահաբեկչության դասական սհմանմանը չի համապատասխանում: Եվ դրա վկայությունը նաև հասարակական կարծիքն ու արդեն 7 օր շարունակվող հանրային հավաքներն են:

«Դասական իմաստով սա ահաբեկչություն չէ։ Խոսեք մարդկանց հետ, տեսեք` ինչ են մարդիկ մտածում այս մասին: Ես անկեղծ ասում են, սա այն ճանապարհն է, որը պետք չէր ընտրել, բայց մարդկանց հասցրեցին այդ վիճակին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հայաստանյան օրենսդրությանը, ՀՀ քրեական օրենսգրքի 217 հոդվածն ահաբեկչությունը սահմանում է որպես հանրորեն վտանգավոր արարք` ուղղված քաղաքացիական անձանց դեմ, ուստի Արա Ղազարյանի մեկնաբանությամբ, ՊՊԾ գնդի գրավման դեպքին չի կարող վերաբերել:

«Օրենքի տառով սա ահաբեկչություն չէ, բայց եթե հետագա զարգացումները տանեն նրան, որ արդեն թիրախավորվեն քաղաքացիական անձինք, ապա այդ ժամանակ գուցե: Բայց մինչև հիմա արդեն դիսկուրսն էլ փոխվեց, և ահաբեկչություն տերմինից նահանջ եղավ»,- ասաց Ղազարյանը` դարձյալ ընդգծելով, որ եթե դեպքերը մնան այսօրվա իրավական շրջանակներում, Քրեական օրենսգրքի ահաբեկչության մասին հոդվածը կիրառելի չէ:

Акция Мы хозяева нашей страны - Sputnik Արմենիա
Երկու փոխոստիկանապետերն ազատ են արձակվել

Թե ինչ հետագա զարգացումներ կստանան մեկ շաբաթ առաջ սկիզբ առած իրադարձությունները, Ղազարյանը դժվարանում է ենթադրել, բայց զինված խմբի հանձնվելու դեպքում, կարծում է, որ նրանց արարքը կորակվի Քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածներով` պատանդ վերցնել, սպանություն, շենք-շինություն զավթել, ծանր մարմնական վնասվածք հասցնել և այլն: Իսկ թե խմբի անդամենրից ում ինչ մեղադրանք կառաջադրվի, Ղազարյանի խոսքով, հայտնի կդռանա միայն քննության արդյունքում, երբ կբացահայտվեն դեպքի բոլոր հանգամանքները:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն իշխանություններին առաջարկում է զսպվածություն ցուցաբերելուց զատ նաև որոշակի զիջումների գնալ` հասարակական լարումը մեղմելու և սիրիական և ուկրաինական սցենարների կրկնությունից խուսափելու համար:

«Այսօր կարելի է իրավական և քաղաքական լուծումներ տալ` ազատել Սեֆիլյանին ու չկապել այս իրադարձությունների հետ, նաև որոշակի երաշխիքներ տալ «Սասնա ծռերի» անդամներին: Դա կթուլացնի լարվածությունը, և այդ տղանեն ավելի հակված կլինեն գնալ լուծման, ավելի հակված կլինեն մեզ լսել, մեզ հետ խոսել»,- ասաց քաղաքագետը:

Շրջանառող տեսակետը, թե հանձնվելու դիմաց զինված խմբի անդամենրին պետք է քրեական պատասխանատվությունից ազատվելու երաշխիքներ տրվեն, իրավաբան Ղազարյանի համար ընդունելի չէ:

«Բա սոցիալական արդարությունը: Տուժողներին ի՞նչ պատասխան կտան, մարդ է մահացել, չէ՞: Խմբի անդամներից մեկն ասում է` իրենց պատանդ մի ասեք, մենք իրենց լավ ենք պահում, բայց, եղբայր, դու ազատությունից ես զրկել մարդուն` հիմնարար իրավունքից, և դեռ ուզում ես, որ չդատապարտենք այդ արարքը և շնորհակալություն հայտնենք»,- նշեց Ղազարյանը:

Ստեփան Գրիգորյանը, սակայն, պնդում է, որ կհամաձայներ Արա Ղազարյանի հետ, եթե մենք լինեինք իրավական պետություն` անկախ դատական համակարգով:

Ի դեպ, նշենք, որ ՊՊԾ գնդի գրավման փաստով քրեական գործ առայժմ հարուցված չէ: Բանախոսները չեն բացառում, որ քննչական մարմինն ինքն էլ չի կողմնորոշվում, թե որ հոդվածի հիմքով է պետք հարուցել գործը:

 

Լրահոս
0