00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բալասանյան. ամեն ինչ խաղաղ կանցնի

© Facebook pageГруппировка "Сасна Црер" захватила здание полка ППС в Ереване
Группировка Сасна Црер захватила здание полка ППС в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վիտալի Բալասանյանը հանդիպել է ՀՀ նախագահի, Սեֆիլյանի և զինված խմբի անդամների հետ, նրա խոսքով` այս ընթացքում զենք կիրառողները կպատժվեն։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Վիտալի Բալասանյանը, ում միջնորդությամբ ազատ արձակվեցին վերջին չորս պատանդ ոստիկանները, համոզված է, որ թե՛ իշխանությունը, թե՛ զինված խումբը կպահպանեն անդորրը, և քաղաքակիրթ լուծում կտան, այն բոլոր հարցերին, որ բարձրացրել են զինված խմբի անդամները։ Այս մասին նա ասաց ՊՊԾ տարածք այցելած լրագրողներին։

«Վստահ եմ, որ ամեն ինչ խաղաղ կանցնի։ Նախ` ինչու եմ ես հայտնվել այստեղ, սա իմ հայրենիքն է, զինված տղաների մեջ կան մարդիկ, ում հետ մենք ճանապարհ ենք անցել։ Ես չէի կարող ձեռնպահ լինել։ Ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ որևէ մեկը ինձ չի խնդրել»,- ասաց նա։

Բալասանյանը նշեց, որ Ժիրայր Սեֆիլյանի մոտ եղել է, Օլեգ Ենիգոմշյանն էլ է եղել, զենքը վայր դնելու հարցն են քննարկել։

«Իրենք որակավորում են իրենց որպես քաղաքական այլախոհ, բայց Հայաստանում ընդհանրապես քաղբանտարկյալներ չկան։ Սեֆիլյանը մի քանի հարց է առաջ քաշել, որին պատկան մարմինները կպատասխանեն։ Դրանք այնպիսի հարցեր են, որոնք հիմա չի կարելի հրապարակել»,- ասաց նա։

Բալասանյանը նշեց, որ այս պահի դրությամբ կարող են տարաձայնություններ լինել իր և զինված անձանց միջև։

«Իհարկե, նման բաներ չի կարելի անել, բայց մարդիկ կան, որ այս ճանապարհով են տեսնում խնդիրների լուծումը։ Սեֆիլյանը հրաժարվել է ՀՀ նախագահի հրաժարականից։ «Սասնա ծռերի» մեծամասնությունը պահանջում է քաղբանտարկյալների ազատում, այս օրերին ձերբակալվածների ազատում, և չշարունակեմ»,- ասաց նա։

Նա շնորհակալություն հայտնեց իրավապահներին, զինված խմբի անդամներին, նրա կարծիքով` կրակելը արդյունքի չի բերելու։

«Ժամը 11-ին ես եղել եմ Սերժ Սարգսյանի մոտ, նա համապատասխան հրամաններ է տվել ուժ չկիրառելու կմասին։ Մինչև խաղաղ ամեն ինչ չհանգուցալուծվի, նրանք, ովքեր զենք կօգտագործեն, պատիժ են կրելու։ Անվերջ սա չի լինի, այսօր-վաղը պետք է զենքերը վայր դնեն»,- նշեց Բալասանյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի լրատվամիջոցների ներկայացուցիչները գտնվում են «Սասան ծռեր» զինված խմբի կողմից գրավված Ոստիկանության ՊՊԾ շենքում։ Նրանց թվում է նաև Sputnik Արմենիայի լրագրողը։

«Սասնա ծռեր» խմբի անդամներն ավելի վաղ հանդիպել էին ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ, և որոշում էր կայացվել ազատ արձակել պատանդներին՝ պայմանով, որ ստեղծվելու է մամուլի կետ։

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք։ Նրանք պատանդ էին վերցրել ոստիկանության ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, նաև պահանջում են Հայաստանի իշխանությունների հրաժարականը։ Զինված խնբի անդամների հետ բանակցություններ են ընթանում։

Լրահոս
0