00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ոսկե ծիրանի» տարեց «Բալերի անունները»` տարվա չորս եղանակին

© gaiffБранко Шмидт
Бранко Шмидт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Բալերի անունները» ֆիլմով խորվաթ ռեժիսոր Բրանկո Շմիդտը ստեղծել է դրամա մի տարեց զույգի մասին, որը փորձում է հաղթահարել իրենց հարաբերությունների ճգնաժամը: Շմիդտը հրավիրում է հանդիսատեսին՝ հետևել նրանց վարքագծին ու զգացմունքների փոփոխություններին տարվա չորս եղանակների ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik, Կարեն Ավետիսյան. Բրանկո Շմիդտը ֆիլմեր է նկարահանում 1981-ից` սկսելով մի դարաշրջանում, որը կապող օղակ է կինոգործիչների երկու սերունդների միջև:

«Մի օտարերկրյա կինոքննադատ կար, ով դիտում էր իմ բոլոր ֆիլմերն ու գիրք է գրել իմ մասին՝ միակ գիրքը խորվաթական կինոյի մասին, որի հեղինակը օտարերկրացի է: Նա ինձ բնութագրել է որպես կապող օղակ խորվաթ կինոգործիչների երեք սերունդների միջև, ինչն, իհարկե, մեծ հաճոյախոսություն էր ինձ համար: Ես սկսել եմ իմ գործունեությունը 50-ականների ու 60-ականների մեծ վարպետների ազդեցության տակ, բայց իմ բախտը նաև բերել է, որ ես շարունակել եմ իմ աշխատանքը թվային դարաշրջանում»,- ասաց Շմիդտը:

Нино Басилия - Sputnik Արմենիա
«Skype մայրերը» վրացական կինոյում

Երբ մենք մտածում ենք նախկին հարավսլավական երկրների կինոյի մասին, հաճախ քաղաքական կամ պատերազմական թեմատիկայով ֆիլմեր ենք պատկերացնում:

«Սա սարսափելի կարծրատիպ է. մենք նաև հրաշալի կատակերգություններ ու սոցիալական դրամաներ ունենք: Թերևս այդ կարծրատիպը սնվում է այն փաստից, որ մեր աշխարհահռչակ ֆիլմերից շատերն այդ թեմաներով են, բայց դա ընդհանուր միտում չէ»,- ընդգծեց ռեժիսորը:

«Բալերի անունները» ֆիլմով Շմիդտը այն սակավաթիվ ռեժիսորներից է, որոնց ուշադրության կենտրոնում տարեց հերոսներն են:

««Բալերի անուններից» բացի՝ ֆիլմի սցենարիստն ու ես նաև 6-ամյա աղջկա մասին մի սցենար ենք մշակում: Տարեց մարդիկ ու երեխաներն այնքան էլ հաճախ չեն դառնում ֆիլմերի հերոսներ: Գուցե հենց դա է պատճառը, որ այս ֆիլմերն այդքան մեծ հաջողություն չեն ունենում, որքան միջին տարիքի մարդկանց մասին ֆիլմերը, որտեղ նրանք սեքսով կամ դրա նման որևէ այլ բանով են զբաղվում: Նաև թե՛ երեխաների, թե՛ տարեց մարդկանց հետ աշխատելը շատ դժվար է: Եթե դու սխալ ընտրություն ես կատարում, ոչ ոք չի կարող օգնել քեզ, նույնիսկ Աստված»,- նշեց նա:

Տարեց զույգի հարաբերություններին մեկ այլ նոր ֆիլմ է Միխայել Հանեկեի «Սերը», որը թե՛ «Ոսկե արմավենի», թե՛ «Օսկար» է շահել` որպես լավագույն օտարերկրյա ֆիլմ: Բայց Շմիդտը բոլորովին չի կաշկանդվում Հանեկեի սահմանած բարձր նշաձողից:

««Սերն», անկասկած, փայլուն ֆիլմ է, բայց ես այն տեսել եմ իմ «Բալերի անունները» ֆիլմն ավարտելուց հետո: Պատմությանը շատ դեպքեր են հայտնի, երբ գյուտարարները միաժամանակ նույն հայտնագործությունն են արել` առանց մեկը մյուսի մասին իմանալու: Բացի դրանից՝ մենք տարբեր մոտեցումներ ենք կիրառել: Օրինակ` Հանեկեի տեսախցիկը ստատիկ է, մինչդեռ ես ֆիլմը նկարել եմ ձեռքից»,- ասաց Շմիդտը:

«Բալերի անունները» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում չորս եղանակների ընթացքում, ինչը տարածված հանձնարարություն է կինոդպրոցների ուսանողների համար: Շմիդտը որևէ խորհուրդ ունի՞ երիտասարդ ռեժիսորներին, որոնց առջև այս նույն խնդիրն է դրված:

«Թող աղոթեն Աստծուն: Եթե բախտդ չբերի, չորս եղանակով ֆիլմ չես կարող նկարահանել»,- կատակեց Շմիդտը:

Նշենք, որ Բրանկո Շմիդտի «Բալերի անունները» ֆիլմն օրեր առաջ դարձավ Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթող։

 

Լրահոս
0