Գրավված գնդի վրա պտտվող ուղղաթիռը թռուցիկներ է տարածել

© Facebook pageГруппировка "Сасна Црер" захватила здание полка ППС в Ереване
Группировка Сасна Црер захватила здание полка ППС в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զինվորական ուղղաթիռը կես ժամից ավելի պտտվել է ՊՊԾ գնդի վրայով, որն արդեն 8-րդ օրն է՝ «Սասնա ծռեր» խմբի հսկողության ներքո է։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Առավոտյան ժամը 9-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում թռուցիկներ են բաց թողնվել, այդ մասին Sputnik Արմենիային հայտնեc տարածքին մոտ ապրող բնակիչներից մեկը։

«Ժամը 08:55 ռազմական ուղղաթիռն, անցնելով ՊՊԾ գնդի վրայով, թռուցիկներ է բաց թողել։ Դրանից հետո կրակոցներ են լսվել։ Շատ անհանգիստ վիճակ էր։ Կրակոցները շարունակվում էին մինչև 09:30- ը»,— ասաց նա։

Նա նշեց, որ թռուցիկները տարածել են հենց գնդի տարածքում, այնուհետև ուղղաթիռն անհետացել է: Թռուցիկների բովանդակությունն առայժմ հայտնի չէ։

Ավելի ուշ երկնքում նկատվել է ևս երեք ուղղաթիռ, սակայն արդեն՝ շենքից ավելի հեռու։ Ուղղաթիռները երևացել են նաև Երևանի այլ անկյուններից։ Կարծիք կա, որ հնարավոր է՝ վերջին ուղղաթիռները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել։

Facebook սոցցանցի օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որում երևում է պտտվող ուղղաթիռը։

Լրահոս
0