Արցախի սահմանում ակտիվ են եղել հակառակորդի դիպուկահարները

© Photo : press office of the MoD of RAармия оборона Карабах граница военнослужащий НКР
армия оборона Карабах граница военнослужащий НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հակառակորդը խախտել է հրադադաը, հերթական անհանգիստ գիշերն է լուսացել դիրքերում։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարը խախտել է 28 անգամ, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Այդ ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 300 կրակոց:

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել Մարտունու և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում, որտեղ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառվել են նաև դիպուկահար հրացաններ (20 կրակոց):

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և հակաքայլեր են ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Լրահոս
0