00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցուցարարները պահանջում են զինված խմբին ապահովել սննդով և բուժօգնությամբ

© Sputnik / Asatur YesayantsЧлен "Учредительного парламента" Алек Енигомшян
Член Учредительного парламента Алек Енигомшян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՊՊԾ գունդը գրաված զինված խմբին հյուծում են. հայտարարել են բողոքի ակցիայի մասնակիցները։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Խորենացի փողոցում հավաքված ցուցարարները իշխանությունից պահանջում են սնունդ մատակարարել և բուժօգնություն տրամադրել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին։ Այդ մասին լրագրողներին հայտնեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը։

Նրա խոսքով, արդեն 34 ժամ է, ինչ գնդի տարածքը հոսանքազրկված է, զինված խումբը զրկված է սննդից և բուժօգնությունից։ Գիշերվանից արգելափակվել է նաև բջջային հեռախոսակապը։
Ենիգոմշյանը հայտնում է, որ մինչև ժամը 20-ը նրանք իշխանությունից պատասխան են սպասում այդ հարցերի լուծման վերաբերյալ։

Նա նշեց նաև, որ իրավապահ մարմինները փորձ են արել քանդել ՊՊԾ գնդի պատը, սակայն ոստիկանությունն այս տեղեկատվությունը չի հաստատում։

Ենիգոմշյանը հավելեց, որ գնդի վրայով առավոտյան ռազմական ինքնաթիռ է անցել շատ ցածր բարձրության վրա, դիպուկահարների ակտիվություն է նկատվում։ Գնդին մոտ ապրող բնակիչները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նույնպես հաստատել են այդ տեղեկությունը։

«Այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունները չեն ցանկանում շարունակել բանակցությունները խաղաղ պայմաններում, քանի որ նրանց գործողությունները սրում են իրավիճակը», — ասաց Ենիգոմշյանը` նշելով, որ ցանկացած պահի կարող են ճակատագրական իրադարձություններ տեղի ունենալ։

Նա ասաց, որ այդպիսի գործողությունները սրում են իրավիճակը, անկախ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին հայտարարություններից։
Խոսելով «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սեֆիլյանի` բանակցություններին հավանական մասնակցության մասին, Ենիգոմշյանն ասաց, որ արդեն ութերորդ օրն է նրան մեկուսացրել են` փորձելով ստիպել կոչ անել «Սասնա ծռեր» խմբին հանձնվել։

«Այդ փորձերն ապարդյուն են, նույնիսկ եթե Ժիրայր Սեֆիլյանը նման կոչ անի, «Սասնա ծռեր» խմբի անդամները զենքը վայր չեն դնի», — ասաց Ենիգոմշյանն` ավելացնելով, որ Սեֆիլյանը հանդիպում է պահանջում զինված խմբի անդամների և Սերժ Սարգսյանի հետ։

Նա ընդգծեց, որ Սեֆիլյանը սկզբունքորեն չի հրաժարվում նախագահի հրաժարականից (ինչպես ավելի վաղ հայտնել էր Վիտալի Բալասանյանը), սակայն պատրաստ է հանդիպել նրա հետ` քննարկելու համար ելք գտնելու ուղիները։

«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Ալբերտ Բաղդասարյանը ընթերցեց «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող մարմնի նախաձեռնող խմբի հայտարարությունը, որտեղ նշված է, որ նրանք ստեղծված իրավիճակի բացառապես քաղաքական հանգուցալուծման կողմնակից են և դեմ են ցուցարարների ու ոստիկանների միջև բախմանը։

Жирайр Сефилян - Sputnik Արմենիա
Ենիգոմշյան. Սեֆիլյանը չի հրաժարվել իշխանափոխության մտքից

Նրանք կարծում են՝ իշխանությունը կհրաժարվի  «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ ուժ կիրառելուց։ Հայտարարության մեջ արված հիմնական պահանջներն են` լուծել զինված խմբին անհրաժեշտ սննդի, ջրի և բուժօգնության հարցերը մինչև երկուշաբթի ժամը 20-օ, երբ կսկսվի նոր հանրահավաքը։ Հանրահավաքին կորոշվի ցուցարարների հետագա քայլերը։

Բացի այդ, հայտարարության մեջ կոչ է արված տարբեր երկրների դեսպանատներին, միջազգային կազմակերպություններին, այդ թվում` Կարմիր Խաչին, ակտիվ մասնակցություն ունենալ բուժօգնության տրամադրման հարցում, ինչպես նաև հարցի բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծմանը։

Ենիգոմշյանը հույս է հայտնել, որ «Սիսիական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն, որը բանակցություններում միջնորդի դեր է ստանձնել, Վիտալի Բալասանյանի փոխարեն (որի միջնորդությունից ավելի վաղ հրաժարվել էին «Սասնա ծռեր» խմբի անդամները) նույնպես կմասնակցի ցույցին։

Լրահոս
0