Իսագուլյան. Վիտալի Բալասանյանին ոչ ոք չի փոխարինի բանակցություններում

© Photo : PanARMENIAN Photo / Гарник Исагулян
Гарник Исагулян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վիտալի Բալասանյանը սուտ չի խոսել, և որևէ մեկը նրան չի փոխարինելու. մեկնաբանելով ՊՊԾ գնդի տարածքում գտնվող խմբի ու իշխանությունների միջև միջնորդի փոփոխության մասին հայտարարությունները, ասել է Գառնիկ Իսագուլյանը:

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Վիտալի Բալասանյանը զինվորական է, և երբեք հենց այնպես չի խոսում, պատասխանելով Ալեք Ենիգոմշյանի այն հայտարարությանը, թե Վիտալի Բալասանյանը կոնտեքստից դուրս է փոխանցել Սեֆիլյանի հետ զրույցի բովանդակությունը, այսօր հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

«Եթե Ենիգոմշյանն ասում է, որ խոսքը ենթատեքստից հանվել է, նշանակում է այդ մասին խոսակցություն եղել է: Թե ինչպես է դա ընկալել Ենիգոմշյանն՝ իր գործն է: Բացի Վիտալի Բալասանյանից, Ալեք Ենիգոմշյանից ու Ժիրայր Սեֆիլյանից, այնտեղ եղել է ևս մեկը, որը արձանագրել է ամբողջ խոսակցությունը»,- ասաց Իսագուլյանը՝ հրաժարվելով բացահայտել այդ անձի ինքնությունը:

Արձանագրված բոլոր առաջարկներն, ըստ Իսագուլյանի, Վիտալի Բալասանյանը մեկ առ մեկ ներկայացրել է հանրապետության նախագահին, ուստի իր համար անհասկանալի է երեկվա հայտարարությունը, թե զինված խմբի ու իշխանությունների միջև բանակցություններն այսուհետ պետք է վարի Աշոտ Մինասյանը:

Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване - Sputnik Արմենիա
Պատգամավորի փոխարեն կբանակցի հրամանատարը

«Ես երեկ ամբողջ օրն եղել եմ Աշոտ Մինասյանի հետ, Որևէ մեկն Աշոտ Մինասյանին չի զանգահարել, որևէ մեկը նրանից միջնորդություն չի խնդրել»,- ասաց Իսագուլյանը:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին, Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ Հայաստանում առկա քաղաքական, տնտեսական, իրավական, առողջապահական և այլ խնդիրների պայմաններում լուծման այլ ելք չեն տեսել «Սասնա ծռեր» խմբի անդամները, երբ գնացել են այդ քայլին:

«Որևէ մեկը նրանց ահաբեկիչ չի հայտարարում, բայց բոլոր պարագաներում տղաները պետք է հասկական, որ նման կերպ շարունակել չեն կարող, հարկավոր է զենքը վայր դնել»,- կարծում է Իսագուլյանը:

Նա նշեց, որ իշխանություններն անում են ամեն ինչ՝ խնդրի խաղաղ լուծման ու նոր արյունահեղությունը կանխելու համար: Հենց այդ նպատակով էլ, նրա խոսքով, Սերժ Սարգսյանը համաձայնել է հանդիպել Ժիրայր Սեֆիլյանին, նրա հետ քննարկել բոլոր խնդիրները, բայց միայն այն պայմանով, որ «Սասնա ծռերը» վայր դնեն զենքերն ու հանձնվեն:

Լրահոս
0